Նիկոլ Փաշինյանն «Այո»-ի քարոզարշավը սկսում է Ագարակից. ՈՒՂԻՂ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սկսել է Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի շրջանակներում «Այո»-ի քարոզարշավը:
Վարչապետը քարոզարշավը սկսել է Սյունիքի մարզի Ագարակ համայնքից: Այժմ նա շրջում է Ագարակ համայնքում և «Այո»-ի քարոզչական բուկլետներ է բաժանում քաղաքացիներին:
Ն. Փաշինյանին ուղեկցում են նրա տիկին Աննա Հակոբյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը: