22782 դիտում
20:57 03-05-2014
Քիչ առաջ Դավիթաշենում ինքնասպանության փորձ կատարած 22-ամյա երիտասարդը հիվանդանոցում մահացավ
Այսօր՝ մայիսի 3-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:30-ի սահմաններում, 1-03 շտապօգնության կայանի բրիգադը կանչով մեկնել է Դավիթաշեն 3-րդ թաղամաս 25 շենք, որտեղ բակում հայտնաբերել է վիրավոր երիտասարդ տղայի:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, շտապօգնության բրիգադը նրան տեղափոխել է Արմենիա բժշկական կենտրոն, որտեղ քիչ առաջ մահացել է :
Կանչով հիվանդանոց են մեկնել ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ քննչական խումբը, ովքեր պարզել են, որ մահացածը նշված շենքի 65 բնակարանի բնակիչ, 22-ամյա Լիպարիտ Մուրադյանն էր, ով ըստ հարևանների հայտարարության ինքնասպանության նպատակով իրեն ցած է նետել 6-րդ հարկի պատուհանից:
Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Մաշտոցի բաժնի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:
Նմանատիպ նյութեր
23600 դիտում
20:23 02-06-2016
Հիվանդանոցում մահացել է օրեր առաջ իր տանը հրազենով ինքնասպանության փորձ կատարած 24-ամյա երիտասարդը
4339 դիտում
10:03 10-03-2020
Ինքնասպանության փորձ կատարած երիտասարդը մինչ այդ ածելի էր կուլ տվել. նրա տեղն այժմ անհայտ է. «Հայկական ժամանակ»