10541 դիտում
14:32 07-03-2020
Վրաստանի գլխավոր վարակաբանի որդու մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել
Վրաստանի հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար, երկրի գլխավոր վարակաբան Ամիրան Գամկրելիձեի որդին՝ Նիկոլոզ Գամկրելիձեն, նույնպես վարակվել է կորոնավիրուսով:
Այս մասին Նիկոլոզ Գամկրելիձեն տեղեկացրել է իր ֆեյսբուքյան է[url=https://www.facebook.com/nikoloz.gamkrelidze/posts/10157313741148721]ջ[/url]ում:
Վերջինս նշել է, որ շփում է ունեցել իր աշխատակիցների հետ, որոնց մոտ ախտորոշվել է այդ հիվանդությունը, իքնը ևս վարակվել է։ Ներկա պահին Ն. Գամկրելիձեն և մյուս բոլոր իր աշխատակիցները մեկուսացված են Թբիլիսիի ինֆեկցիոն հոսպիտալում, որտեղ բուժում են ստանում։
Նիկոլոզ Գամկրելիձեն նաև նշել է, որ իրեն լավ է զգում, և որ իր հիվանդության մասին հայտնում է, քանի որ կարծում է, որ հիվանդության մեջ ամոթալի ոչինչ չկա, և պետք չէ ավելորդ խուճապի մատնվել:
«Վստահ եմ, որ եթե ավելի համախմբված լինենք, մեր երկիրը շատ շուտով կհաղթահարի այս մարտահրավերը»,- գրել է նա:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
757 դիտում
15:45 25-01-2025
Ղազախստանում նավթի պահեստում բռնկված հրդեհը մարվել է
763 դիտում
15:33 25-01-2025
Իրանը հերքել է Լիբանան զենք տեղափոխելու վերաբերյալ Իսրայելի մեղադրանքները
1165 դիտում
14:59 25-01-2025
Թուրքիայում ավտոբուսի վթարի հետևանքով ավելի քան 20 մարդ է տուժել