43751 դիտում
20:59 31-01-2018
Մեկ օրում Երևանում գրպանահատների զոհ են դարձել գլխավոր վարակաբանի կինը, «Արդշինինվեստբանկի» բաժնի պետը, ՍՊԸ-ի հաշվապահն ու դատավորի գործավարուհին
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ հունվարի 30-ին, մայրաքաղաքում գրպանահատների թիրախում են հայտնվել մեծ թվով քաղաքացիներ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ոստիկանության կենտրոնական բաժին է դիմել ՀՀ առողջապահության նախարարաության գլխավոր վարակաբան Արա Ասոյանը և հայտնել, որ գրպանահատը երթուղային տրանսպորտի սրահում գողացել է իր կնոջ դրամապանակը, որի մեջ եղել է գումար և կինը դա նկատել է Երևանի պետական բժշկական համալսարանի մոտ:
Երեկ գրպանահատների զոհ է դարձել նաև «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ի վարկերի ուղեկցման և գրավների ձևակերպման բաժնի պետ, 29-ամյա Անուշ Սմբատյանը, ով Ոստիկանությանը հայտնել է, որ Մաշտոցի պողոտայի թիվ 5 հասեցի մոտ համար 8 երթուղու ավտոբուսի սրահում նկատել է, որ պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է գումար, բանկային քարտեր:
Կոտայքի մարզի Քասախ գյուղի բնակիչ, 63-ամյա Անահիտ Եղինյանն էլ, ով «Ամոս Գրուպ» ՍՊԸ-ի հաշվապահն է, ժամը 17:50-ի սահմաններում նկատել է, որ թիվ 37 երթուղու միկրոավտոբուսի սրահում պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է գումար և կուտակային քարտեր:
Երևան քաղաքի բնակիչ, 49-ամյա Աղունիկ Բեգլարյանը, ով Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում դատավորներից մեկի գործավարուհին է, Ոստիկանությանը հայտնել է, որ ժամը 17:30-ի սահմաններում թիվ 42 ավտոբուսի սրահում նկատել է, որ պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է գումար, բանկային քարտ և կարևոր փաստաթղթեր:
Նշված բոլոր դեպքերով Ոստիկանության տարածքային բաժիններում նյութեր են նախապատրաստվում:
[color=#CC0000]
Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
10439 դիտում
14:32 07-03-2020
Վրաստանի գլխավոր վարակաբանի որդու մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել
Այս բաժնից
15499 դիտում
17:19 19-11-2024
Արտակարգ դեպք՝ Արմավիրի մարզում․ 1-ամյա երեխան ջերմային այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանական ազգային կենտրոն»
35750 դիտում
15:53 19-11-2024
Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում․ 24-ամյա երիտասարդը «աչքի վնասվածք հրազենով» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց