211652_close_icon
views-count2621 դիտում article-date 17:02 06-03-2020

Հուսադրող արդյունքներ՝ դահուկավազքի աշխարհի առաջնությունում

Գերմանիայի Օբերվիզենտալ քաղաքում անցկացվեց դահուկավազքի աշխարհի առաջնություն` մինչ 23 տարեկան մարզիկների մասնակցությամբ, հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը: Հայաստանը ներկայարեց աշոցքցի 20 –ամյա Միքայել Միքայելյանը: Նա գոհացնող ելույթ ունեցավ 30 կմ ազատ ոճում: Հայտավորված էին 25 երկրների 63 պատվիրակներ, որոնց թվում զգալի տոկոս էին կազմում մարզաձևում որոշակիորեն հայտնի անուններ: Լարված պայքարին տոն տվեց նաև մեր մարզիկը, որը գրավեց 11 –րդ տեղը: Ընդհանրապես համանուն մրցաշարում Հայաստանի դահուկորդներից Միքայելի ցույց տված արդյունքը երկրորդն է: Բայց դրանից չեն դժգոհում ոչ Միքայելը, ոչ էլ նրա մարզիչ ծնողները` Արթուր և Ալլա Միքայելյանները: Բանն այն է, որ 2013 թվականին, Իտալիայում անցկացված առաջնությունում, նույն մրցաձևում, 9-րդն է ճանաչվել ավագ եղբայրը ` Սերգեյը, ով այն ժամանակ 22 տարեկան էր: Հույս կա, որ Միքայելը կգերազանցի եղբորը: Նկատի ունենք այն, որ նա ևս երկու տարի կարող է մասնակցել այդ տարիքայինների մրցավեճին: Ի դեպ, Միքայելը նույն` Օբերվիզենտալի մրցումներում հանդես եկավ նաև 1500մ. արագավազքում: Ճիշտ է, զբաղեցրեց մրցաշարային աղյուսակի 55-րդ հորիզոնականը, բայց աշխարհի չեմպիոնին զիջեց ընդամենը 14 վայրկյան: Այդ մրցաձևում պայքարն այնքան լարված է, որ յուրաքանչյուր վայրկյանում 5 -7 մարզիկ է հայտնվում մրցուղու նույն հատվածում: Առաջիկայում նախատեսված են ՀՀ առաջնության երրորդ փուլի / մարտի 15 –ին / և Մուրմանսկ քաղաքում ապրիլին անցկացվելիք << Праздник севера >> մրցումները, եթե, իհարկե, կորոնավիրուսի պատճառով դրանք չհետաձգվեն:

Նմանատիպ նյութեր