211652_close_icon
views-count73052 դիտում article-date 16:15 04-03-2020

Խոշոր ավտովթար Երևանում. Kia-ի վարորդը բախվել է ծաղկի սրահի պատին, փլուզել այն և գլխիվայր շրջվելով՝ հայտնվել հողամասում. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մարտի 4-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանոմ։ Ժամը 15։30-ի սահմաններում Kia մակնիշի 07 DG 100 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Սարկավագի փողոցում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել 122 հասցեում գործող ծաղկի սրահի պատին և գլխիվայր շրջվելով՝ հայտնվել նշված տան բակում։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Kiaի վարորդը տեղափոխվել է Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտ, իսկ ծաղկի սրահի աշխատակցուհին՝ թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 6-րդ դասակի ավագ տեսուչ Արմեն Դավթյանն ու տեսուչ Վրույր Ավագյանը։ Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արմեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է ՃՈ հետաքննչական բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի, ավագ հետաքննիչ Անդրանիկ Իսախանյանի գլխավորությամբ։ Փաստի առթիվ Ա. Իսախանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորի ինքնությունը։ Օպերատիվորեն ժամանել է նաև «Ռոսգոստրախ» ապահովագրական ընկերության ներկայացուցիչը։ Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վթարի պատսճառը եղել է մեկ այլ ավտոմեքենայի վարորդի կողմից վթարային իրավիճակ ստեղծելը, ով վթարից հետո կանգնել է, արդարացել է, թե ինքը կապ չունի վթարի հետ և թողել, հեռացել է։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ հարվածի հետևանքով ծաղկի սրահի պատի ահագին հատված փլուզվել է։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 69+
69+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր