Հնդկաստանի Գոա նահանգի իշխանությունները թվով 24 լողափներում արգելել են զբոսաշրջիկներին սելֆի անել: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
Աղբյուրը մանրամասնում է, որ պատճառը նրանում է, որ վերջերս սելֆիի պատճառով զբոսաշրջիկներ են զոհվել: Այժմ լողափներում ցուցանակներ են փակցվել, ըստ որոնց՝ սելֆին արգելվում է:
Հիշեցնենք, որ Հնդկաստանը առաջատարն է սելֆիների պատճառով տեղի ունեցած զոհերի թվով: