2573 դիտում
11:24 04-03-2020
Իշխանությունները՝ ի դեմս ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի, որոշել են դիմել խորամանկության. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ խորհրդարանն ի վերջո սկսեց քննարկել «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը, որը հանրության մեջ տպավորվել է որպես վեթինգի նախագիծ:
Եվ «ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իշխանությունները պլանավորել են սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին զուգահեռ կյանքի կոչել նաև դատական համակարգի մաքրման աշխատանքները: Ընդ որում, իշխանությունը նպատակ ունի այն երկրորդ ընթերցման բերել շատ արագ՝ հաջորդ քառօրյայում, ու մինչև ապրիլ ամիսը վերջնական տեսքով ունենալ նախագիծը:
Եվ իշխանությունները՝ ի դեմս ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի, որոշել են դիմել խորամանկության և այս փաթեթն անվանում են դատավորների բարեվարքության ստուգման հետ կապված օրենքի նախագիծ՝ խուսափելով վեթինգ տերմինից:
Իսկ պատճառն էլ պարզ է. այս օրենքի նախագծերը դեռևս անցած տարի էին Աժ պետական-իրավական հանձնաժողովի նիստերի ժամանակ քննարկվում, բայց դրանք ինչ-որ մի պահի սառեցվել էին, հիմա կրկին իշխանությունները լծվել են դատավորներին «դարձի բերելու» գործընթացին:
Առաջին անգամ այդ մասին խոսել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2019 թվականի մայիսի 20-ին՝ ասելով, որ Հայաստանում գործող բոլոր դատավորները պետք է ենթարկվեն, այսպես ասած, վեթինգի: Եվ նրա հայտարարությունից անմիջապես հետո՝ մայիսի 21-ին, ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը վեթինգի մասին օրենքի նախագիծ մշակելու որոշում էր կայացրել, սակայն այն այդպես էլ վերջնական տեսքի չէր բերվել, քանի որ իշխանությունները մտափոխվել էին՝ որոշելով, որ դատավորների հետ կապված խնդիրները կարելի է լուծել սահմանադրական բարեփոխումների միջոցով, ինչը կնպաստեր նաև դատական համակարգի առողջացմանը: Սակայն, ի վերջո, կրկին քննարկումներից հետո իմքայլականները եկել են այն եզրակացության, որ պետք է վերադառնալ առաջին ծրագրին, և պետք է լինի վեթինգ: Եվ ահա այժմ էլ իշխանությունները որոշել են արագացնել գործընթացը»։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ նյութեր
1555 դիտում
19:08 11-03-2020
Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի հետ
Այս բաժնից
883 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3229 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2245 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը