Հոկտեմբերի 1-ին հակառակորդի կրակոցից վիրավորում ստացած զինծառայողը մահացել է
Հոկտեմբերի 1-ին Տավուշում հակառակորդի կողմից հրազենային վիրավորում ստացած պայմանագրային զինծառայողն այսօր մահացել է: Ինչպես հաղորդում է «[url=https://armenpress.am/arm/news/990428.html]Արմենպրես[/url]»-ը, այս մասին հայտնում է Հանրային հեռուստաընկերության «Լուրեր» լրատվականի կայքը։
Նախնական տեղեկություններով, զինծառայողի մոտ ախտորոշվել են աջ ուսային շրջանի հրազենային բեկորային խուլ վերքեր: