40089 դիտում
17:12 01-03-2020
Բնության նկատմամբ հերթական վանդալիզմը՝ Երևանում. ոստիկաններն ու «Կանաչապաատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի աշխատակիցները տաք հետքերով հայտնաբերել են ծառերի սպանդի հեղինակին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ մարտի 1-ին, ոստիկանության Շենգավիթի բաժնի, ոստիկանության Չարբախի բաժանմունքի ծառայողներն ու նորաստեղծ «Կանաչապաատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի աշխատակիցները օպերատիվորեն արձագանքել են Երևան քաղաքի Արշակունյաց 135 հասցեում իրականացված ծառերի հերթապան սպանդն իրականացնելու ահազանգին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ահազանգով ժամանելով նշված վայր, պարզվել է, որ «գլեդիչիա» տեսակի 2 հաստաբուն ծառ են կտրել վանդալները:
Ոստիկանության Չարբախի բաժանմունքի ծառայողները ՝ բաժանմունքի պետ Գևորգ Բարեյանի և ոստիկանության Շենգավիթի բաժնի համայնքային ոստիկանության ծառայողները՝ բաժնի պետի օպերգծով տեղակալ Արթուր Հակոբյանի գլխավորությամբ տաք հետքերով հայտնաբերել են ծառերի սպանդ իրականացնողին:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նա Նորագավիթ թաղամասի բնակիչ, 35-ամյա Հայկ Ղ.-ն է, ով բերման է ենթարկվել ոստիկանության Չարբախի բաժանմունք:
Փաստի առթիվ ոստիկանության Շենգավիթի բաժնի հետաքննչական բաժանմունքում ավագ հետաքննիչ Գագիկ Մանուկյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:
Նշանակվել է ապրանքագիտական փորձաքննություն:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Հայկ Ղ,-ն ծառերը կտրել է իր ազգականի խնդրանքով:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+
Նմանատիպ նյութեր
2083 դիտում
09:49 28-04-2020
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրենի մրցույթի հետքերով․ «Ժողովուրդ»
Այս բաժնից
2092 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)