2086 դիտում
09:49 28-04-2020
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրենի մրցույթի հետքերով․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Երեկ քաղաքապետարանում տեղի է ունեցել «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրենի մրցույթը։ Վեց թեկնածուներից մրցույթը հաղթել են երկու մասնակիցներ՝ Արա Աղայանը և Դավիթ Մելքումյանը։
Արդեն նրանցից մեկին պետք է ընտրի Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը՝ եռօրյա ժամկետում նշանակելով տնօրեն։ Տարածված տեղեկությունների համաձայն, Արա Աղայանը քաղաքապետի նախկին խորհրդական, այսօր արդեն դատավոր Կարեն Համբարձումյանի ընկերն է։
Սակայն, պարզվում է, ամեն ինչ այնքան էլ հարթ չի ընթացել, որքան կարող ենք պատկերացնել։ Նախ Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում մի քանի խնդրի մասին բարձրաձայնեց։
«Դիմումներ եղան, որ նախորդ մրցույցների մասնակիցները չեն կարողացել այս մրցույթին մասնակցել, քանի որ իրազեկման խնդիր է եղել։ Նրանք քաղաքապետարան դիմումներ են մուտք արել, բայց միևնույն է՝ մրցույթը չչեղարկվեց։ Նշեմ, որ մրցույթի համար իրենք պետք է միայն օրենքներն ուսումնասիրեին, հարցերն օրենքից էին և ոչ մի զարգացման ծրագիր չեն ներկայացնում։ Այսինքն՝ չենք կարող իմանալ՝ ինչպիսի մենեջեր նրանք կլինեն»,- նկատեց Անի Խաչատրյանը»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
883 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3223 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2242 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը