211652_close_icon
views-count36532 դիտում article-date 21:01 29-02-2020

Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանի ուղերձը՝ նվիրված քաղաքացիական պաշտպանության միջազգային օրվան

Մարտի 1-ը՝ քաղաքացիական պաշտպանության միջազգային օրն է: Այդ կապակցությամբ շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական պաշտպանության համակարգի բոլոր ներկայացուցիչներին և Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցներին։ Քաղաքացիական պաշտպանությունը բնակչության պաշտպանության ամենակազմակերպված, ամենամարտունակ կառույցներից մեկն է։ Այն իր մեջ ներառում է խաղաղ և պատերազմական ժամանակահատվածում հասարակության բոլոր խավերի, քաղաքացիների համապարփակ պաշտպանության կազմակերպման և իրականացման մարդասիրական գործը։ Քաղաքացիական պաշտպանության ասամբլեայի կողմից 2020 թվականի, այս տարվա համար ընդունվել է․ «Քաղաքացիական պաշտպանությունը՝ յուրաքանչյուր տանը փրկարար ունենալն է» կարգախոսը: Կոչ եմ անում բոլորին հետևել այդ կարգախոսին:

Նմանատիպ նյութեր