211652_close_icon
views-count1161 դիտում article-date 13:56 21-06-2020

Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանի շնորհավորական ուղերձը՝ Բուժաշխատողի օրվա առթիվ

Հարգելի՛ հայրենակիցներ հունիսի 21-ը նշվում է որպես բուժաշխատողի օր, ինչի կապակցությամբ ցանկանում եմ ջերմորեն շնորհավորել մեր բժիշկներին, բուժքույրերին ու մայրապետներին, ուժային կառույցների բուժծառայությունների ու հատկապես ԱԻՆ Փրկարար ծառայության բժիշկներին ու բուժակներին՝ մաղթելով ուժ ու եռանդ այս ոչ հեշտ օրերին: Հարգելի՛ բուժաշխատողներ, այսօր Դուք Ձեր մասնագիտական տոնը նշում եք հատուկ՝ բոլորիս հայտնի պատերազմական պայմաններում, ճիշտ նույնպես, ինչպես զինվորը սահմանին, փրկարարը՝ դեպքի վայրում: Այո՛, բժիշկը ոչ այլ ինչ է քան կոչում, ինչպես փրկարարը, ինչպես զինվորականը: Կարեկցանքը, սրտացավությունը, պատասխանատվության բարձր զգացումը, պացիենտների առողջական խնդիրներով ապրելն ու նրանց ապաքինմամբ ուրախանալը մեր պատկերացրած ԲԺՇԿԻ անքաքտելի հատկանիշներից են: Այն հատկանիշները, որոնք հատկապես վերջին ամիսներին Ձեր անձնվիրաբար ծառայությամբ ու անձնազոհությամբ եք դաջել մեր ժողովրդի սրտերում: Սիրելի՛ բուժաշխատողներ և մասնավորապես փրկարար-բժիշկներ ու բուժակներ, Ձեզանից յուրաքանչյուրը հատկապես այս ծանր ամիսներին բարձր է պահում և առողջապահական, և արտակարգ իրավիճակների նախարարության համակարգերի պատիվն ու արժանապատվությունը: Վերստին շնորհավորում եմ մասնագիտական տոնի կապակցությամբ՝ մաղթելով արևշատություն ու համբերություն ձեզ ու ձեր ընտանիքներին: Առողջ եղեք: Խիղճ և խաղաղություն բոլորիս.

Նմանատիպ նյութեր