Երևանի կենդանաբանական այգին աշխատում է իր բնականոն հունով և սպասում է այցելուներին
Երևանի կենդանաբանական այգու մամլո ծառայությունը հաղորդագրություն է տարածել. որում նշված է.
«Այս գիշեր ֆեյսբուքյան օգտատերերից մեկը հրապարակել էր նկար, որտեղ երևում էր, որ Նար-Դոսի փողոցի վրա կանգնած է եղնիկ։
Նկարը տարածվել էր նաև լրատվամիջոցներով, որից հետո պարզ դարձավ, որ այն ուղղակի օգտատերերի մտքի վառ երևակայության արդյունքն էր՝ ժամանակակից տեխնիկական միջոցների ներդրմամբ։
Երևանի կենդանաբանական այգին աշխատում է իր բնականոն հունով և սպասում է իր այցելուներին»։