211652_close_icon
views-count2069 դիտում article-date 14:54 29-02-2020

Երևանի կենդանաբանական այգին աշխատում է իր բնականոն հունով և սպասում է իր այցելուներին. հայտարարություն

Երևանի կենդանաբանական այգին պարզաբանում է տարածել, որում ասվում է. «Այս գիշեր ֆեյսբուքյան օգտատերերից մեկը հրապարակել էր նկար, որտեղ երևում էր, որ Նար-Դոսի փողոցի վրա կանգնած է եղնիկ։ Նկարը տարածվել էր նաև լրատվամիջոցներով, որից հետո պարզ դարձավ, որ այն ուղղակի օգտատերերի մտքի վառ երևակայության արդյունքն էր՝ ժամանակակից տեխնիկական միջոցների ներդրմամբ։ Երևանի կենդանաբանական այգին աշխատում է իր բնականոն հունով և սպասում է իր այցելուներին»։

Նմանատիպ նյութեր