211652_close_icon
views-count2235 դիտում article-date 21:06 28-02-2020

Կայացել է Փրկարար ծառայության տնօրենի ուսումնական խմբի փետրվար ամսվա պարապմունք-քննարկումը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Փետրվարի 28-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացավ Փրկարար ծառայության տնօրենի ուսումնական խմբի 2020 թվականի փետրվար ամսվա պարապմունք-քննարկումը, որը վարեց ծառայության տնօրեն փ/ծ գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանը: Քննարկմանը ներկա էին ՀՀ ԱԻՆ ՓԾ տնօրենի տեղակալները, կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները, Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչությունների պետերը, Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի պետը և Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա ՊՈԱԿ-ի պրոռեկտորը: Քննարկման ընթացքում ԱԻՆ ՓՈւՎ փ/ծ գնդապետ Տ. Պետրոսյանը Փրկարար ծառայության ղեկավար կազմին ներկայացրեց ՀՀ տարածքում բարձրահարկ շենքերում հրդեհաշիջման իրականացման առանձնահատկությունների վերաբերյալ հրահանգը: Հրդեհների վերլուծության իրականացման առանձնահատկությունների մասին հանգամանորեն ներկայացրեց ԱԻՆ ՃԿՊԱ պրոռեկտոր փ/ծ գնդապետ Ս. Կյուրեղյանը: Փրկարար ուժերի վարչության պետ Տ. Պետրոսյանը ներկայացրեց ԱԻՆ համակարգում անցկացվող «Արիության համաստեղություն» ամենամյա մրցանակաբաշխության նոր չափորոշիչները և անվանակարգերը: Ծառայության կազմակերպման վարչության պետ փ/ծ գնդապետ Տ. Ավագյանը ներկայացրեց ԱԻՆ Փրկարար ծառայության աշխատակիցների գործունեության գնահատման չափորոշիչների որոշման կարգի մասին նախագիծը: Աշխատանքային խումբը փ/ծ տնօրեն Վ. Գաբրիելյանի գլխավորությամբ անցկացրեց հրդեհների վերլուծության կազմակերպումը Երևան քաղաքում և մարզային փրկարար վարչություններում թեմայով շտաբային վարժանք: Փրկարար ծառայության տնօրենն ամփոփելով փետրվար ամսվա ուսումնական խմբի պարապմունքները, խոսելով փրկարար ծառայողների մասնագիտական պատրաստվածության մասին՝ հայտնեց, որ այսուհետ ՓԾ համակարգի բոլոր ուսումնական պարապմունքներում կհամադրվեն աշխատակիցների տեսական գիտելիքները և գործնական հմտությունները:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր