1678 դիտում
12:31 25-07-2014
ԱԻՆ փրկարար ծառայության հատուկ հրշեջ ջոկատի անդամներն ուսումնական գործնական պարապմունք անցկացրին
Հուլիսի 24-ին ԱԻՆ փրկարար ծառայության հատուկ հրշեջ ջոկատի անդամներն անցկացրեցին ուսումնական գործնական պարապմունք:Պարապմունքի պլանով նախատեսված էր հրդեհաշիջման աշխատանքներ իրականացնել խոշոր հրդեհի ժամանակ` մի քանի մարտական հաշվարկի ներգրավմամբ: Հրդեհաշիջման աշխատանքներին զուգահեռ հրշեջ-փրկարարները իրականացնում էին նաև այրվող շինության բարձր հարկերից հատուկ տեխնիկայի միջոցով քաղաքացիների տարհանման աշխատանքներ, տուժածներին ցուցաբերվում էր առաջին օգնություն:
Պարապմունքի հիմնական նպատակն էր խոշոր հրդեհների ժամանակ ապահովել հրշեջ- փրկարարական տարբեր հաշվարկների միջև փոխհամաձայնեցված գործողությունների իրականացումը, ինչպես նաև հրդեհի մարման աշխատանքների ժամանակ մեկ կենտրոնից իրականացնել բոլոր մարտական հաշվարկների ընդհանուր ղեկավարումը: Հատուկ հրշեջ ջոկատի գործնական պարապմունքին հետևում էին ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանը, Փրկարար ուժերի վարչության պետ, գնդապետ Պավել Գյոզալյանը:
Հրդեհաշիջման համար նախատեսված հատուկ կռունկների օգնությամբ հրշեջ-փրկարարները շինության տարբեր բարձրություններում իրականացրեցին հրդեհի մարման աշխատանքներ, ստացված հրահանգից հետո ջրի շիթերը տարբեր ռեժիմներով միաժամանակ ուղղելով հրդեհի միևնույն օջախին: Հրդեհի վերջնական մարումից հետո հրդեհաշիջման շտաբն ամփոփեց արդյունքները:
Նմանատիպ նյութեր
2283 դիտում
21:06 28-02-2020
Կայացել է Փրկարար ծառայության տնօրենի ուսումնական խմբի փետրվար ամսվա պարապմունք-քննարկումը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
1550 դիտում
21:07 03-09-2022
Սեպտեմբերի 1-ն Alikhanyan՛s Project-ի անդամներն անցկացրին Զատիկ մանկատան սաների հետ
Այս բաժնից
2281 դիտում
11:33 03-02-2025
Քրեական ենթամշակույթ կրող խմբավորումն ապօրինաբար գումարներ է հավաքել և ուղարկել կալանավայրեր