2928 դիտում
14:00 29-02-2020
Համալսարանական բժշկի կողմից առաջին անգամ իրականացվել է էնդոսկոպիկ միատոմիա` կերակրափողի ախալազիայի բուժում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Միքայելյան համալսարանական հիվանդանոցում առաջին անգամ էնդոսկոպիայի ծառայության ղեկավար, էնդոսկոպիստ Կարեն Մանուկյանի կողմից իրականացվել է էնդոսկոպիկ միատոմիա: Մինչ այս Հայաստանում կերակրափողի ախալազիայի բուժումն իրականացվում է բաց վիրահատական կամ լապարասկոպիկ միջամտության եղանակով:
Կարեն Մանուկյանի խոսքով՝ էնդոսկոպիկ միատոմիան բժշկության մեջ կիրառվում է վերջին 15 տարիների ընթացքում, սակայն այս միջամտությունը ոչ բոլոր բժշկական կենտրոններում է կատարվում, իսկ Հայաստանում այսպիսի վիրահատություն մի քանի անգամ իրականացրել են արտերկրից ժամանած մասնագետները:
«Էնդոսկոպիկ միատոմիան կերակրափողի ախալազիայի բուժման մյուս մեթոդներից տարբերվում է քիչ տրավմատիկությամբ՝ չկա կտրված, վերք, իսկ հետվիրահատական շրջանն ավելի կարճ է և թեթև հիվանդների համար»,-նշում է էնդոսկոպիստը՝ ավելացնելով, որ գոյություն ունեն ախալազիայի տեսակներ, որոնք այլ եղանակներով հնարավոր չէ բուժել:
Կերակրափողի ախալազիան նյարդամկանային հիվանդություն է, որը արտահայտվում է ստորին կերակրափողային փականի (նաև անվանվում է կարդիալ փական) ռեֆլեկտոր թուլացման անբավարարությամբ կամ բացակայությամբ:
Ինչպես նշեց Կարեն Մանուկյանը, կերակրափողի ախալազիայի ժամանակ մկանները, որոնք կծկվում ու դժվարացնում են սննդի անցանելիությունը, պետք է կտրվեն, որպեսզի սնունդը հեշտությամբ կերակրափողով անցնի դեպի ստամոքս:
Հիվանդի վիճակը, որին կերակրափողի ախալազիայի կապակցությամբ կատարվել է էնդոսկոպիկ միատոմիա գնահատվում է բավարար:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
Նմանատիպ նյութեր
1674 դիտում
13:42 03-11-2015
Հայաստանում առաջին անգամ նորածինը վիրահատվել է էնդոսկոպիկ եղանակով
Այս բաժնից
736 դիտում
20:42 23-11-2024
Արևմտյան Հայաստանն «Արևմտյան Ադրբեջան»-ի հետ համադրելը քաղաքական ինքնասպանություն է. Լիլիթ Գալստյան
961 դիտում
20:05 23-11-2024
«Արևմտյան Ադրբեջան»-ը չհամեմատել Արևմտյան Հայաստանի հետ․ Բաքվից արձագանքել են Փաշինյանին
736 դիտում
19:15 23-11-2024
Ադրբեջանի դատախազությունը Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբանին թույլ չի տվել այցելել Բաքու