Ադրբեջանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը
Ադրբեջանում գրանցվել է COVID-19 կորոնավիրուսով վարակվելու առաջին դեպքը: Այդ մասին հայտնել է երկրում գործող օպերատիվ շտաբը, տեղեկացնում է Interfax գործակալությունը։
«Նա Ռուսաստանի քաղաքացի է, որն Ադրբեջանի տարածք է ժամանել Իրանից: Տեղավորվել է հատուկ ռեժիմի ինֆեկցիոն բլոկում»,-նշված է շտաբի տարածած հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ հիվանդի վիճակը գնահատվում է կայուն: Վիրուսի տարածումը կանխելու համար մասնագետները փնտրում են այն մարդկանց, ում հետ շփվել է հիվանդացած քաղաքացին: