4810 դիտում
09:37 28-02-2020
Անելանելի վիճակ. Թափառող շների հարցն օր օրի անլուծելի է դառնում. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանում թափառող շների հարցն օր օրի անլուծելի է դառնում, տեղական ինքնակառավարման մարմիններն էլ անելանելի դրության մեջ են. չգիտեն՝ ինչպես վարվել թափառող շների հետ, որոնք կծում են բնակիչներին: «Ժողովուրդ» օրաթերթին ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից փոխանցեցին, որ թափառող շների հարցով քաղաքացիները սկսել են անգամ իրենց անհանգստացնել: Տեղեկացանք, որ վերջին օրերին վիճակը վատ է եղել հատկապես Լոռու, Գեղարքունիքի մարզերում: Վանաձորում մարդկանց կծելու, հարձակվելու բազմաթիվ դեպքեր են գրանցվել, անգամ աղբարկղերի միջից են գազազած շները հարձակվում:
Անկախ բնապահպան Սիլվա Ադամյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում անկեղծացավ՝ նշելով, որ, իր կարծիքով, թափառող շների ստերջացման հետ կապված գործողությունները լավ չեն կատարվել: «Քանի որ շների ոչ թե քանակը, այլև որակն է փոխվել. իրենք ավելի ագրեսիվ են դարձել: Կնկատեք՝ չիպավորված շների քանակը քիչ է, որոնք որ ստերջացված են»,- նշեց նա:
Սակայն, բացի մարզերից, թափառող շները պատուհաս են դարձել նաև Երևանի բնակիչների համար: Այս խնդրի շուրջ ևս «Ժողովուրդ» օրաթերթը գրեթե ամեն օր ահազանգ է ստանում երևանցիներից: Երևանի քաղաքապետարանից, սակայն, փոխանցում են, որ թափառող շների հարցով զբաղվում են: Ավելին, մի քանի շաբաթից շահագործման կհանձնվի Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոնի նոր շենքը, որը կահավորված կլինի վիրահատարաններով, նախավիրահատական, հետվիրահատական բուժման համար անհրաժեշտ վանդակներով: Թե սա ինչքանով կփոխի իրավիճակը, դժվար է ասել։
Կենդանիներին, անշուշտ, պաշտպանել է պետք մարդ-գազաններից, բայց դա չպետք է արվի այնպես, որ հիմա էլ մարդկանց գազազած շներից պաշտպանելու հրամայականի առաջ կանգնենք»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
3628 դիտում
10:07 23-03-2023
«Թափառող Կենդանիների Վնասազերծման Կենտրոն» ՀՈԱԿ-ը մարզերում կիրականացնի թափառող շների ստերջացման համալիր ծրագիր
Այս բաժնից
934 դիտում
08:50 09-11-2024
Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը շահագրգռված չէ գերիների ու բռնի առևանգվածների ազատ արձակման հարցում. «Փաստ»
880 դիտում
08:29 09-11-2024
Կապիտուլացիայից 4 տարի անց. ինչ ունենք. «Ժողովուրդ»