4014 դիտում
14:58 25-02-2020
Հեղափոխական մոտեցում կանաչապատման ոլորտում. Երևանում տնկվող ծառերը պետք է լինեն ամենաքիչը 5 տարեկան. armenpress.am
Երևան քաղաքի կանաչապատման ոլորտում այսուհետև լինելու են հեղափոխական մոտեցումներ. նախատեսվում է մայրաքաղաքում 300-500 հազար ծաղկող թուփ տնկել, որը կկլանի առկա փոշին ու աղմուկը: Առաջին անգամ 2020 թվականին կմեկնարկի աղբի տեսակավորման գործընթացը՝ պլաստիկի, ապակու, թղթի և վտանգավոր թափոնների (էկրան, մարտկոց, նոութբուք, շարժիչ):
«[url=https://armenpress.am/arm/news/1006081.html?fbclid=IwAR3Mc-5g7lssutAcAsmvnHa5KPxbNu6fFCwg9FC82hRhIhDITFD85kczyB0]Արմենպրես[/url]»-ի հետ զրույցում՝ Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Արմեն Բեգոյանը ներկայացրեց կառույցի գործունեության էությունը, խոսեց 2020 թվականի անելիքների և ավելացվող հաստիքների մասին։
Երևանում կավելանա ևս 500 աշխատատեղ՝ 2.5 անգամ բարձր աշխատավարձով
2019 թվականի դեկտեմբերի վերջին Երևան քաղաքի ավագանու որոշմամբ ստեղծվել է Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը, որի հաստիքացուցակը հաստատվել է 2020 թվականի հունվարի 15-ին։ Քաղաքապետարանից ՀՈԱԿ-ին տրամադրվել է 3 մլրդ 4 մլն ՀՀ դրամ, որի 2 մլրդ 200 մլն դրամը լինելու է աշխատակիցների աշխատավարձը: ՀՈԱԿ-ի բյուջեի մի մասն էլ ուղղվելու է վերամշակվող աղբի տեսակավորմանը և կանաչապատմանը։
Կազմակերպությունում աշխատելու է շուրջ 1000 աշխատող։ Նախկինում այս աշխատանքը կատարել են 12 վարչական շրջանին կից գործող ՓԲԸ-ները, որոնց հիմնադիրը Երևանի քաղաքապետարանն էր։ Քաղաքային իշխանություններն այս տարի այդ ամենը համարեցին ավելորդ ծախս և ստեղծվեց մեկ ընդհանուր ՀՈԱԿ։ Այսպիսով, կատարվում է նաև գումարային մեծ խնայողություն: Կանաչապատման հետ կապված քաղաքի արտաքին ձևավորումը կատարվելու է մեկ տեղից և պրոֆեսիոնալ թիմի կողմից: Նախկինում 12 վարչական շրջանին կից գործող ՓԲԸ-ներում, որոնք այս պահին գտնվում են լուծարման փուլում, ընդհանուր առմամբ, եղել է 500 աշխատակից, և այժմ նրանց հիմնական մասին ընդունում ենք աշխատանքի և ավելացրել ենք ևս 500 հաստիք:
1000 աշխատողից 90 տոկոսը լինելու են այգեպան-բանվորներ, վարպետներ, որոնց աշխատավարձը լինելու է 30-40 տոկոսով ավելի բարձր, քան նախկինում: Այգեպան-բանվորների աշխատավարձը 150 հազար դրամ է, վարպետներինը (սղոցավարներ, եռակցողներ)՝ 200 հազար դրամ: Մեր թիմում աշխատելու են Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Ագրոնոմիական ֆակուլտետի դեկանը, ամբիոնի վարիչը, ոլորտի մի խումբ այլ մասնագետներ: Գլխավոր դենդրոլոգ է նշանակվել Արծվիկ Գրիգորյանը:
Երևանում առաջին անգամ կիրականացվի աղբի վերամշակման գործընթաց
Երևան քաղաքում պատմության մեջ առաջին անգամ 2020 թվականին կսկսենք աղբի վերամշակման գործընթացը։ Առաջին հերթին իրականացնելու ենք պլաստիկի, ապակու, թղթի և վտանգավոր թափոնների (էկրան, մարտկոց, նոութբուք, շարժիչ) տեսակավորում: Այս ամենից հետո նախատեսում ենք տեսակավորել նաև մեծ եզրաչափեր ունեցող սարքերը՝ սառնարաններ, լվացքի մեքենաներ, հեռուստացույցներ: Ամեն վարչական շրջանում կունենանք մեկ կետ, որտեղ քաղաքացիները կկարողանան հանձնել իրենց կողմից չօգտագործվող իրերն ու տեխնիկան: Այս պահին Հայաստանում կան պլաստիկի, թղթի և ապակու հանձնման և վերամշակման գործարաններ:
Այս պահին բանակցություններ են տարվում USAID-ի հետ, որպեսզի մեզ դրամաշնորհ տրամադրեն՝ հատուկ տեսակավորման համար աղբամաններ ձեռք բերելու համար: Նախատեսում ենք ունենալ մոտ 400 նմանատիպ աղբաման:
Երևանում կավելացվեն խորքային հորերը
Ոռոգման ջուրը Երևանը վերցնում է Հրազդան գետից, սակայն այդ հարցի շուրջ այս պահին այլ մոտեցումներ ենք մշակել: Նախատեսում ենք մայրաքաղաքում ավելացնել խորքային հորերը: Մետրոպոլիտենի տակ նույնպես հավաքվում են ընդերքային ջրեր, պատրաստվում ենք հանել այդ ջուրը և փորձել այն ուղղել դեպի դուրս և օգտագործել ոռոգման նպատակով: Մասնագետներն արդեն ուսումնասիրել են բոլոր այն տեղանքները, որտեղ ենթադրվում է, որ առկա է ջուր՝ խորքային հորեր փորելու համար:
«Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» հիմնարկը ձմռան ամիսների համար ստացել է «ԿամԱԶ»-ներ, որոնք այս պահին իրականացնում են ձնամաքրման ֆունկցիան: Ավելի տաք ամիսներին, դրանք կարող են օգտագործվել նաև որպես ջրատար մեքենաներ: ԵԱՍՄ հիմնարկի տնօրենի հետ մենք ունենք պայմանավորվածություն, որ այդ մեքենաներից 20-ը տրամադրվելու են մեր ՀՈԱԿ-ին և այն հատվածներում, որտեղ չենք կարողանա ապահովել ոռոգման ցանց, կօգտագործենք ջրատար մեքենաները:
Նուբարաշենում և Սիլիկյան թաղամասում նոր անտառներ կհիմնվեն
Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=https://armenpress.am/arm/news/1006081.html?fbclid=IwAR3Mc-5g7lssutAcAsmvnHa5KPxbNu6fFCwg9FC82hRhIhDITFD85kczyB0]կայքում[/url]։
Նմանատիպ նյութեր
4562 դիտում
18:20 06-11-2018
Մեկնարկում է «Դաս A» նախագիծը. հեղափոխական մոտեցում մշակութային կրթության ոլորտում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
19619 դիտում
16:32 26-10-2021
Հեղափոխական մոտեցում քիմիայում. Արտեմ Օհանովի գիտական զեկուցումը ՀՀ ԳԱԱ-ում
Այս բաժնից
862 դիտում
23:36 23-12-2024
Բանավեճի համար վիճելի թեմայի առկայություն է անհրաժեշտ․ ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակ
703 դիտում
23:09 23-12-2024
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը կվարի Փաշինյանը
760 դիտում
22:40 23-12-2024
Երևանի նոր ջրի մաքրման կայանը և աղբաորսիչ սարքերն արդեն գործում են