3470 դիտում
12:05 25-02-2020
Բակո Սահակյանը մասնակցել է Հայ դատի հանձնախմբերի եւ գրասենյակների խորհրդաժողովի բացմանը
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 25-ին մասնակցել է Ստեփանակերտում մեկնարկած Հայ դատի հանձնախմբերի եւ գրասենյակների խորհրդաժողովի բացմանը:
Իր ելույթում Նախագահ Սահակյանը նշել է, որ Հայ դատն այն համահայկական կառույցն է, որը տասնամյակներ շարունակ համառ պայքար է մղում մեր համազգային խնդիրների լուծման ուղղությամբ՝ հատուկ ուշադրության կենտրոնում պահելով Արցախը:
«Անհնարին է պատկերացնել միջազգային հարթակներում Արցախի շահերի պաշտպանությունը, տարբեր երկրներում եւ ատյաններում մեր մասին ճշմարտացի տեղեկությունների տարածումը, Արցախի Հանրապետության միջազգային ճանաչմանն ուղղված քայլերի իրականացումը, բազմաթիվ պետությունների ու նրանց սուբյեկտների հետ կապերի հաստատումն ու խորացումը, մեր հանրապետությունում զանազան ծրագրերի իրականացումն առանց Հայ դատի գործուն մասնակցության, նրա մեծածավալ եւ անձնվեր աշխատանքի»,- ընդգծել է իր խոսքում Արցախի Հանրապետության Նախագահը:
Միջոցառման ընթացքում Նախագահ Սահակյանը Հայ Հեղափոխական Դաշնակցության Հայ դատի կենտրոնական խորհրդին պարգեւատրել է «Երախտագիտություն» մեդալով՝ Արցախի Հանրապետության միջազգային ճանաչմանն ուղղված ակտիվ գործունեության, Արցախ-Սփյուռք կապերի ամրապնդման ու զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար:
Միջոցառմանը ներկա էին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, պաշտոնատար այլ անձինք:
Նմանատիպ նյութեր
2083 դիտում
13:14 10-11-2019
Բակո Սահակյանը մասնակցել է Հայ Դատի հանձնախմբերի եւ գրասենյակների կազմակերպած գալա-միջոցառմանը
1705 դիտում
12:07 04-12-2021
Դավիթ Բաբայանը մասնակցել է ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների խորհրդաժողովին
2801 դիտում
18:41 07-05-2016
Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակների ներկայացուցիչների մասնակցությամբ խորհրդակցություն արտգործնախարարությունում
Այս բաժնից
763 դիտում
17:32 03-01-2025
Փոփոխությունների հետհաշվարկը սկսվել է․ Թուրքիայի կառավարությունում վերադասավորումներ են սպասվում
889 դիտում
16:18 03-01-2025
AZAL ավիաընկերության օդանավը Աստրախանի օդային տարածքում ռադիոյի և GPRS-ի խափանումների է բախվել
772 դիտում
15:35 03-01-2025
Ռուսաստանի երկնքում գիշերը 22 անօդաչու թռչող սարք է ոչնչացվել