ՀՀ-ում գտնվող Արցախի քաղաքացիները Արցախում ընտրություններին կարող են մասնակցել Մշտական ներկայացուցչությունում
Ի գիտություն ՀՀ-ում գտնվող Արցախի Հանրապետության քաղաքացիների
Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության Մշտական ներկայացուցչությունը հայտնում է, որ ս․թ․ մարտի 31-ին կայանալիք Արցախի Հանրապետության նախագահի եւ Ազգային ժողովի հերթական ընտրություններին Հայաստանի Հանրապետությունում գտնվող Արցախի Հանրապետության քաղաքացիները կարող են մասնակցել Մշտական ներկայացուցչությունում կազմավորված Ե/1 ընտրատեղամասում, ժամը 08։00-20։00։
Խնդրվում է՝
Մինչեւ 26․03․2020 թ․ ներառյալ անձը հաստատող փաստաթղթով ներկայանալ ՀՀ-ում Արցախի Հանրապետության Մշտական ներկայացուցչություն եւ հայտ (դիմում) ներկայացնել Ե/1 ընտրատեղամասին՝ ընտրացուցակում ընդգրկվելու համար։
Հասցե՝ ք․ Երեւան, Նաիրի Զարյան 17/2
Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել՝
/010/ 24 97 06, 24 97 09
098 99 93 93, 093 99 97 97