1838 դիտում
16:42 01-03-2014
Չեմ բացառում, որ «չորսի ձեւաչափը» ինչ-որ պահի դնի նաև Սերժ Սարգսյանի պաշտոնանկության հարցը. Լևոն Զուրաբյան
Այս 6 տարիների ընթացքում ՀԱԿ-ը հաջողություններ է արձանագրել: Այս մասին այսօր Ազատության հրապարակում ասաց ՀԱԿ ԱԺ պատգամավոր Լեւոն Զուրաբյանը: Նրա խոսքով, Սերժ Սարգսյանը գտնվում է կատարյալ քաղաքական մեկուսացման մեջ: «ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն , ՀՅԴ-ն, Ժառանգությունը միասնական ճակատ են ստեղծել այս իշխանության դեմ: Եվ համագործակցության այս ձեւաչափը թույլ է տալիս ԱԺ-ին պարտադրել ժողովրդի օրակարգը»,- ասաց Լեւոն Զուրաբյանը:
ԱԺ պատգամավորը ընդգծեց, որ հերթի մեջ է կառավարությանը անվստահության հայտնելու հարցը. «Չեմ բացառում, որ չորսի ձեւաչափը ինչ-որ պահի դնի նաեւ Սերժ Սարգսյանի պաշտոնանկության հարցը»:
Միաժամանակ ավելացրեց, որ բոլորը հասկացել են, որ Սերժ Սարգսյանը ձախողել է պետական կառավարումը եւ զբաղված է թալանով: Խոսելով արտաքին քաղականությունից՝ ավելացրեց, որ աշխարհաքաղաքական ուժերը չեն սատարում ո՛չ քաղաքականապես, ո՛չ ֆինանսապես եւ չեն էլ միջամտի ընդդեմ ժողովրդի, որը տեղեկատվություն է, որը վերաբերվում է եւ Ռուսաստանին եւ Արեւմուտքին:
«Իսկ այսօրվա հանրահավաքի հզորությունը վկայում է, որ եկել է նրա հեռացման պահը, եկել է կողմնորոշման պահը: Բոլորը պետք է որոշեն՝ ժողովրդի հետ են, թե Սերժ Սարգսյանի: Եւս մի երկու այսպիսի հանրահավաք եւ մենք Սերժ Սարգսյանին կուղարկենք պատմության գիրկը»,- ավելացրեց Լեւոն Զուրաբյանը:
Նմանատիպ նյութեր
6104 դիտում
11:26 21-02-2020
Լուրջ հարցազրույցի ձեւաչափը քոնը չի, քոնը ղժղժան քարոզարշավն է․ Աշոտյանը՝ Փաշինյանի հարցազրույցի մասին
1168 դիտում
16:10 04-04-2023
ՔՊ խմբակցությունը պարտավոր է նախաձեռնել Ալեն Սիմոնյանի պաշտոնանկության հարցը. Լևոն Տեր-Պետրոսյան
3392 դիտում
18:25 09-12-2016
Խորհրդարանական ընտրություններին ՀԱԿ-ի ցուցակը գլխավորելու է Լևոն Տեր-Պետրոսյանը. Լևոն Զուրաբյան
Այս բաժնից
889 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
913 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»