2023 դիտում
14:05 14-08-2020
Պոպուլիզմը երկրի ներսում դեռ մի ձև աշխատում է, դրսի համար ուրիշ բան մտածիր․ Աշոտյանը՝ BBC-ին տված Փաշինյանի հարցազրույցի մասին
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ BBC-ին տված հարցազրույցին։
Գրառումը ներկայացնում ենք ստորև․
«Նիկոլի՝ BBC-ին տրված հարցազրույցից երկար-բարակ չեմ գրի։ Երեք կարեւոր դիտարկում։
1. Երբ դու անուղղելի պոպուլիստ ես ու երկրի ներսում դա մի ձեւ դեռ աշխատում է, դրսի համար ուրիշ բան մտածիր։ Որովհետեւ միջազգային հարթակներում պոպուլիզմդ վերածվում է ինֆանտիլիզմի։
2. Արցախյան բանակցային գործընթացում ինչու՞ Դուշանբեով վարի տվեցիր Վիեննա-Սանկտ Պետերբուրգը, եթե 2 տարի անց պիտի փորձես անել այն, ինչ մենք արդեն արել էինք։
3. Գեոպոլիտիկ հարցադրումներին պատասխանելիս մտքումդ Սերժ Սարգսյանի համար մոմ վառիր ու մեզ շնորհակալություն հայտնիր, քանզի հաջողության պատմությունների քո բոլոր թվարկումները՝ ԵԱՏՄ, ԵՄ-Հայաստան, ՆԱՏՕ-Հայաստան, Հայաստան-Իրան, մեր թողած ժառանգությունն են, որ դու մսխում ու մսխում ես»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
5699 դիտում
11:26 21-02-2020
Լուրջ հարցազրույցի ձեւաչափը քոնը չի, քոնը ղժղժան քարոզարշավն է․ Աշոտյանը՝ Փաշինյանի հարցազրույցի մասին
2184 դիտում
23:03 20-03-2021
Գեղամ Նազարյան. Մեր լույս տղերքի անունը չտաս, հեռու մնա ու մտածիր փախուստիդ կամ դատիդ մասին
Այս բաժնից
1033 դիտում
20:46 04-05-2024
Բագրատ Սրբազանի առաջնորդած երթը հասել է Իջևան
994 դիտում
20:29 04-05-2024
Բագրատ Սրբազանը պարզերես է անում բոլորիս՝ անկախ քաղաքական հայացքներից. Դավիթ Խաժակյան