211652_close_icon
views-count3490 դիտում article-date 22:26 20-02-2020

Ոստիկանության բաժիններում հանձնվել է գնդացիր, ինքնաձիգ, ատրճանակ, հրացաններ, նռնակներ ու փամփուշտներ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Գործարանային համարով գնդացիրը ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ վարչություն է բերել մայրաքաղաքի բնակիչ, 48-ամյա մի տղամարդ։ Նրա հայտնածով՝ հրազենը գտել է տան նկուղը մաքրելիս։ Գնդացիրը պատկանել է տարիներ առաջ մահացած աներորդուն։ Կենտրոնական բաժնի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում Երևանի բնակիչ, 56-ամյա մի տղամարդ կամավոր հանձնել է առանց գործարանային համարի հրացան, «Ֆ 1» տիպի նռնակ՝ պայթուցիչով, տարբեր տրամաչափի 140-ից ավելի փամփուշտ և այլն։ Նրա հայտնածով՝ դրանք պատկանել են հանգուցյալ եղբորը։ Ոստիկանության Կենտրանական բաժնի Մարաշի բաժանմունքի ծառայողների բացատարական աշխատանքի արդյունքում էլ բաժանմունք եկած 35-ամյա տղամարդը կամավոր հանձնեց տարբեր տրամաչափի 140 փամփուշտ և պայթուցիչով նռնակ՝ հայտնելով, որ դրանք պատկանել են հանգուցյալ հորը։ Ոստիկանության Էրեբունու բաժնի հերթապահ մասի ծառայողների բացատրական աշխատանքների արդյունքում Երևանի բնակիչ, 45-ամյա մի տղամարդ կամավոր հանձնել է կարճեցված փողով ու խզակոթով հրացան, «Ֆ-1» տիպի նռնակներ և տարբեր տրամաչափի 100-ից ավելի փամփուշտ։ Տղամարդու հայտնածով՝ զենք-զինամթերքը ձեռք էր բերել տարիներ առաջ ու պահել տան տանիքում։ Ինքնաշեն ինքնաձիգն ու 20-ից ավելի տարբեր տրամաչափի փամփուշտները ոստիկանության Կոտայքի բաժնում կամավոր հանձնել է Արզնի գյուղի 38-ամյա մի բնակիչ։ Նրա հայտնածով՝ դրանք պատկանել են հանգուցյալ պապին։ Գտել է տան տանիքը մաքրելիս։ Թմբուկավոր ատրճանակն ու տարբեր տրամաչափի և հրազենների փամփուշտները նույնպես կամավոր հանձնել են Կոտայքի բաժնում՝ շնորհիվ քրեական հետախույզների բացատրական աշխատանքի։ Ապօրինի զենք-զինամթերքը հանձնած տղամարդու հայտնածով՝ դրանք պատկանել են հանգուցյալ հորը։ Ոստիկանության Ջերմուկի բաժնի պարեկայինների բացատրական աշխատանքի արդյունքում Ջերմուկի բնակիչ, 55-ամյա մի տղամարդ կամավոր հանձնել է գործարանային համարով «ԻԺ» հրացան ու հայտնել, որ հրազենը պատկանել է հանգուցյալ հորը։ Այն գտել է նկուղը մաքրելիս։ Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր են արձանագրվել նաև Սյունիքի ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում։ Մի քաղաքացի ոստիկանության Գորիսի բաժնում կամավոր հանձնել է ինքնաձիգի 1037 հատ 5,45 մմ տրամաչափի փամփուշտ։ Մեկ այլ քաղաքացի դարձյալ գորիսի բաժնում կամավոր հանձնել է ինքնաշեն ատրճանակ։ Կապանի երիտասարդ մի բնակիչ էլ ոստիկանության Կապանի բաժնում կամավոր հանձնել է կիսաքանդ շինությունում գտած գործարանային համարով «Մոսին» հրացան։ Նշանակվել են դատաձգաբանական փորձաքննություններ։ Հիշեցնենք, որ ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնողներն ազատվում են քրեական պատասխանատվությունից։ ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր