1579 դիտում
23:03 13-12-2019
Ինքնաձիգ, ատրճանակ, նռնակներ․ ոստիկանության բաժիններում ապօրինի զենք-զինամթերք է կամավոր հանձնվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Տարված բացատրական աշխատանքի արդյունքում դեկտեմբերի 12-ին ոստիկանության Աշտարակի բաժին եկած 29-ամյա երիտասարդը, որը Ուջան գյուղի բնակիչ է, կամավոր ներկայացրել է «Մակարովի» նմանվող գործարանային համարով ատրճանակ՝ հայտնելով, որ այն ձեռք է բերել երկու տարի առաջ։
Դարձյալ դեկտեմբերի 12-ին ոստիկանության Հրազդանի բաժին եկած Հրազդանի 37-ամյա բնակիչն էլ կամավոր հանձնել է գործարանային համարով «Կալաշնիկով» ինքնաձիգ, 29 հատ 5․45 մմ տրամաչափի փամփուշտ և հայտնել, որ դրանք գտել է տան բակի շինություններից մեկն ապամոտաժելիս։
Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության Բաղրամյանի բաժնում էլ Լեռնագոգ գյուղի 64-ամյա մի բնակիչ կամավոր հանձնել է պայթուցիչներով երկու նռնակ, տարբեր տրամաչափի 360 փամփուշտ, սվին դանակ և այլ ռազմամթերք։
Նշանակվել են դատաձգաբանական փորձաքննություններ։ Հիշեցնենք, որ ապօրինի պահվող զենք զինամթերքը կամավոր հանձնողներն ազատվում են քրեական պատասխանատվությունից։
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1357 դիտում
16:58 20-05-2020
Ինքնաձիգ, ատրճանակներ, նռնակներ․ ոստիկանության բաժիններում կամավոր զենք-զինամթերք է հանձնվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
3490 դիտում
22:26 20-02-2020
Ոստիկանության բաժիններում հանձնվել է գնդացիր, ինքնաձիգ, ատրճանակ, հրացաններ, նռնակներ ու փամփուշտներ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
4344 դիտում
23:42 24-01-2020
Ատրճանակ, հրացաններ, նռնակներ․ ոստիկանության բաժիններում ապօրինի զենքեր են կամավոր հանձնվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ