Նոր ավիաընկերության մուտք ավիացիոն ոլորտ
Հարգելի Գործընկերներ,
Պատիվ ունենք Ձեզ հրավիրելու ս.թ. փետրվարի 24-ին ժամը 19:00 ԱՆՌԻՎԱ ՏՈՒՐ ընկերության կողմից կազմակերպվող զբոսաշրջային նոր ուղղության՝ Թունիսի շնորհանդեսին, որը տեղի կունենա ՌԱՄԱԴԱ հյուրանոցի Փոմգրանաթ սրահում:
Միջոցառմանը ներկա կլինեն Թունիսի Հանրապետության Տուրիզմի նախարարության ենթակայության ներքո գործող Մոսկայի Ազգային գրասենյակի ղեկավարը և դիվանագիտական կցորդը, ինչպես նաև ԱՆՌԻՎԱ ՏՈՒՐ ՍՊԸ թունիսյան գործընկերները: Միջոցառմանը հրավիրված են ՀՀ էկոնոմիկայի նախարարության, ՀՀ Տուրիզմի կոմիտեի, ՀՀ Արտաքին գործերի նախարարության և այլ գերատեսչությունների պետական պաշտոնյաներ:
Թունիսից ժամանած հյուրերը ներկայացնելու են ուղղության առանձնահատկությունը և առավելությունները, որոնք գրավիչ կլինեն հայ զբոսաշրջիկների համար:
Միջոցառման ծրագիրն է՝
· Հյուրերի ընդունում և նստեցում
· Բացման խոսք
· Թունիսի՝ որպես նոր ուղղության ներկայացում
· Թունիսի մասին պատմող տեսահոլովակ
· Հյուրանոցների կատեգորիաները
· Հարց ու պատասխան
· Հյուրասիրություն
Խնդրում ենք Ձեր ակտիվ մասնակցությունը՝ միջոցառումը լուսաբանելու նպատակով: Բացի այդ, տեղեկացնենք, որ պլանավորվում է ՄԵԴԻԱ արշավ դեպի Թունիս: Այս կապակցությամբ ներկայացվելու են պայմանները և ընդունվելու մասնակցության հայտերը:
Հարգանքով՝
[b]Հռիփսիմե Ստամբուլյան
ԱՆՌԻՎԱ ՏՈՒՐ ՍՊԸ Տնօրեն[/b]
Հ.Գ. Խնդրում ենք հաստատել մասնակցությունը գրելով էլ.նամակ [email protected] հասցեին: