Կասիլյասը հաստատել է, որ առաջադրվելու է Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնի համար
Իսպանիայի հավաքականի և «Ռեալի» նախկին լեգենդար դարպասապահ Իկեր Կասիլյասը հայտարարել է, որ առաջադրվելու է Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնի համար:
«Այո, ես առաջադրելու եմ իմ թեկնածությունը Իսպանական թագավորական ֆուտոլային ֆեդերացիայի նախագահի պաշտոնի համար, երբ ընտրությունները մեկնարկեն:
Միասին մենք մեր ֆեդերացիան կկանգնեցնենք աշխարհում լավագույն ֆուտբոլի գագաթին՝ իսպանական ֆուտբոլի», գրել է Կասիլյասն իր թվիթերում՝ ավելացնելով #IkerCasillas2020 հեշթեգը:
Ֆեդերացիայի նախագահի ընտրությունները կկայանան 2020 թվականին: 38-ամյա դարպասապահը կդառնա ֆեդերացիայի գործող նախագահ Լուիս Ռուբիլաեսի մրցակիցը: