2607 դիտում
16:29 15-02-2020
Առկա են փաստերի լուրջ աղավաղումներ. ՊԵԿ-ի պարզաբանումը՝ «Ժամանակ» օրաթերթի հրապարակման առնչությամբ
«Ժամանակ» օրաթերթի փետրվարի 15-ի՝ «Սեր առ Ֆլեշի Բարսեղ. ՊԵԿ նախագահի եղբոր շեֆը «մաքուր» է դուրս եկել» հրապարակման առնչությամբ հայտնում ենք, որ դրանում առկա են փաստերի լուրջ աղավաղումներ:
Հոդվածագիրը պնդում է, թե իբր «Արարատբանկ» ԲԲԸ-ում իրականացված ՊԵԿ-ի ստուգման արդյունքում ոչ մի խախտում չի հայտնաբերվել, մինչդեռ իրականում՝ ստուգման ընթացքում «Արարատբանկ» ԲԲԸ-ն ներկայացրել է ճշտված հաշվետվություն և կատարել 152,3 մլն դրամի մուծում, որից 118,6 մլն դրամը՝ հարկային պարտավորություններ, 33,7 մլն-ը՝ տույժեր: Իրականությանը չի համապատասխանում նաև այն պնդումը, որ ՊԵԿ-ն աշխատավարձերի վճարման իր բոլոր գործարքներն իրականացնում է միայն «Արարատբանկ»-ի միջոցով:
Թերթին հորդորում ենք հոդվածում առկա 1 փաստը չհամեմել երևակայական մի քանի թռիչքների հետ և զերծ մնալ ՊԵԿ-ի հանդեպ բացասական ընկալումներ ձևավորելու համառ փորձերից:
[b]ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին
[/b]
Նմանատիպ նյութեր
1197 դիտում
15:17 28-04-2020
ՊԵԿ-ի պարզաբանումը՝ «Ժամանակ» օրաթերթի՝ «ՊԵԿ-ը ակտավորում է, հետո «ջրում» հրապարակման վերաբերյալ
4896 դիտում
23:24 26-12-2019
ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել «Ժամանակ» օրաթերթի «ՊԵԿ-ում կոռուպցիան անմահ է» վերնագրով հրապարակման վերաբերյալ
5394 դիտում
13:40 04-11-2016
ՀՀ ոստիկանության պարզաբանումը «Հայկական ժամանակ» օրաթերթի՝ ավիատոմսերի գնման մասին հրապարակման շուրջ
Այս բաժնից
2836 դիտում
11:19 23-11-2024
Պլիսկայում մեր հայրենակից Կարեն Ալեքսանյանի ջանքերով կառուցվել է «Կիրլիցիայի բակ» համալիր