Հաջորդ քայլը քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդությունը կլինի. Դավիթ Սանասարյանի փաստաբան
«Ժառանգության» կուսակցության անդամ Դավիթ Սանասարյանի փաստաբան Արա Կարագյոզյանի փոխանցմամբ ՝ իրենց հաջորդ քայլը լինելու է քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդությունը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է փաստաբանը:
«Այո, խափանման միջոց կալանքը փոխարինվել է գրավով, բայց մենք Վճռաբեկ դատարան ենք դիմելու, հետո՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարան, եթե Վճռաբեկից մերժում ստանանք»,-նշեց նա:
Արա Կարագյոզյանը ասաց, որ ինքը համաձայն չէ կարծիքների հետ, թե գրավի դիմաց Սանասարյանին ազատ արձակելը քաղաքական որոշում էր: