2950 դիտում
11:29 14-02-2020
Գյումրիում «ԱՌԴԱ» հիմնադրամի կառուցած սոցիալական բնակարանների բաշխման չափորոշիչները փոխվել են
Փոխվել են Գյումրիում «ԱՌԴԱ» հիմնադրամի կողմից կառուցված սոցիալական բնակարանների բաշխման չափորոշիչները: Գյումրու քաղաքապետարան-«ԱՌԴԱ» բարեգործական հիմնադրամ համագործակցության արդյունքում Գյումրիում կառուցված սոցիալական բնակարանների բաշխման հանձնաժողովի որոշմամբ, բնակարանները կբաշխվեն նոր չափորոշիչներով:
Ինչպես տեղեկացնում է «[url=https://armenpress.am/arm/news/1004915.html]Արմենպրես[/url]»-ը, խոսքը 3-րդ փուլով կառուցված բնակարաններից 6-ի բաշխման մասին է: Հանձնաժողովը որոշել է նախկինում սահմանված չափորոշիչներից հանել երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած, հաշմանդամություն ունեցող միայնակ անձանց առնչվող կետերը, սահմանվել է նոր չափորոշիչ՝ բնակարանները տրամադրել Գյումրի համայնքի կանաչ գոտիներում տեղադրված տնակներում բնակվողներին (պարտադիր պայման է՝ տնակի հաշվառում ունենալ 1998 թվականից), որպեսզի, ըստ առաջնահերթության, ազատվեն քաղաքի կանաչ գոտիները:
Ինչպես տեղեկացնում է Գյումրու քաղաքապետարանը, հանձնաժողովի սահմանված կարգով 1-սենյականոց բնակարանները տրամադրվելու են մինչև 4 հոգուց բաղկացած ընտանիքներին, որտեղ առկա է առնվազն 1 անչափահաս երեխա, իսկ 2-սենյականոցները՝ 4 և ավելի անձից բաղկացած ընտանիքների, որտեղ առկա է առնվազն 2 անչափահաս երեխա:
Գյումրու քաղաքապետարան-«ԱՌԴԱ» բարեգործական հիմնադրամ համագործակցության արդյունքում 3-րդ փուլով Գյումրիում կառուցված սոցիալական բնակարանների հանձնման արարողությանը տեղի էր ունեցել 2019 թվականի դեկտեմբերի 27-ին: Ծրագրի այս փուլով կառուցված 18 սոցիալական բնակարաններից 3-ը տրամադրվել էին նախորդ տարվա վիճակահանությանը մասնակցած, բայց բնակարանի շահառու չդարձած բնակիչների, 3 հատ 1-սենյականոց բնակարան տրամադրվել էր Գարեգին Նժդեհի թիվ 7 հասցեի՝ Տեքստիլագործների նախկին հանրակացարանում բնակվող երեք բնակչի, քաղաքապետարանի առաջարկով 1 հատ 2-սենյականոց բնակարան տրամադրվել էր գյումրեցի Մնոյանների ընտանիքին (4 անձից բաղկացած), իսկ մեկ հատ 1-սենյականոց բնակարան բարերարի առաջարկով տրամադրվել էր Գոհար Ստեփանյանին:
Մնացյալ բնակարանների բաշխման համար նախատեսվել էր այս տարվա սկզբին գումարել հանձնաժողովի նիստ, փոփոխություններ կատարել չափորոշիչներում և ըստ հերթականության իրականացնել հետագա գործընթացները:
Արմենուհի Մխոյան
Նմանատիպ նյութեր
1713 դիտում
11:53 05-09-2014
Բնակարանների գնանկու՞մ. Անշարժ գույքի բորսան կանխատեսում է բնակարանների համընդհանուր էժանացում
Այս բաժնից
1162 դիտում
14:56 03-01-2025
Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության Ճրագալույցի Սուրբ Պատարագը կմատուցի Արցախի թեմի առաջնորդը
1261 դիտում
14:33 03-01-2025
Կուսակցության հիմնադրման նախաձեռնող խմբի նիստ է տեղի ունեցել. հստակեցվել է անվանումը․ Աղազարյան