2682 դիտում
16:23 13-02-2020
Տավուշցիները տեղեկացվել են գյուղոլորտում իրականացվող պետական օժանդակության ծրագրերի մասին
ՀՀ էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչները փետրվարի 12-ին այցելել են Տավուշ` մարզի ֆերմերներին և համայնքների ղեկավարներին գյուղատնտեսության ոլորտում իրականացվող պետական օժանդակության ծրագրերի մասին իրազեկելու նպատակով:
Էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսական ծրագրերի մշակման, ռեսուրսների օգտագործման և կոոպերացիայի զարգացման վարչության պետ Իռա Փանոսյանը հանգամանորեն ներկայացրել է ընթացիկ ծրագրերը, տվել պարզաբանումներ ֆերմերների կողմից հաճախ բարձրացվող հարցերի վերաբերյալ: Իր խոսքում նա, մասնավորապես, անդրադարձել է յուրաքանչյուր ծրագրի շրջանակում տրամադրվող պետական աջակցության եղանակներին, ֆինանսական վարձակալության՝ լիզինգի առանձնահատկություններին և ծրագրերով նախատեսվող արտոնյալ պայմաններին:
Իռա Փանոսյանը հավելել է, որ ծրագրերը մշակելիս հատուկ շեշտ է դրվել դրանց փոխկապակցվածության վրա` ֆերմերներին հնարավորություն ընձեռելով օգտվել միաժամանակ մի քանի ծրագրերից, ինչը թույլ կտա ապահովել գյուղատնտեսական գործունեության բարձր արդյունավետություն:
Պարզաբանումներ են ներկայացվել նաև ֆերմերների կողմից հնչեցված մի շարք հարցերին` կապված ծրագրերի առանձին կետերի փոփոխությունների և լրացումների հետ:
Անդրադառնալով գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման փորձնական ծրագրին` գյուղոլորտի պատասխանատուն հիշեցրել է 2020 թվականի գյուղատնտեսական տարվա համար ապահովագրական պայմանագրեր կնքելու ժամկետները. կարկուտի և հրդեհի դեպքում՝ մինչև 2020 թվականի մարտի 25-ը, իսկ գարնանային ցրտահարության դեպքում 2020 թվականի փետրվարի 15-ը երկարաձգվել է մինչև փետրվարի 21-ը:
Հանդիպման մասնակիցները հարցեր են բարձրացրել ինտենսիվ այգեգործության, գյուղմթերքի մթերման գնի, իրացման հնարավորությունների ընդլայնման վերաբերյալ:
Գյուղոլորտի ծրագրերի իրազեկման արշավները շարունակվելու են այլ մարզերում:
Նմանատիպ նյութեր
2904 դիտում
20:52 15-01-2020
Արարատի մարզի ֆերմերներին ներկայացվել են գյուղոլորտում իրականացվող պետական օժանդակության ծրագրերը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
1628 դիտում
17:23 02-12-2016
Ներկայացվել են գյուղոլորտում իրականացվող միջազգային ծրագրերի արդյունքները և նոր նախաձեռնությունները
Այս բաժնից
352 դիտում
18:19 23-01-2025
Սա պայքար է համընդհանուր մարդու իրավունքների համար. Ռուբեն Վարդանյանի փաստաբան
751 դիտում
18:06 23-01-2025
Կոտայքի մարզում գույքագրվել են սննդամթերքի անվտանգության ոլորտում առկա խնդիրները
661 դիտում
16:39 23-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց խաչմերուկի մի հատվածի երթևեկությունը