19402 դիտում
12:56 13-02-2020
Խորհրդային խնայբանկի ավանդերի դիմաց փոխհատուցում կստանան նաև 1935-1936 թվականներին ծնվածները
2020 թվականին ՀՀ կառավարությունը շարունակում է նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչեւ 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման տրամադրումը: Այս մասին այսօր, կառավարության նիստում հայտարարեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը:
Նախարարը ներկայացրեց նախագիծ, որով առաջարկվում է ավանդների փոխհատուցման իրավունք վերապահել նաև 1935 և 1936 թվականներին ծնված անձանց:
«Փոխհատուցման իրավունք ունեն նաև ՀՀ պաշտպանության համար մարտական գործողությունների մասնակից կամ մարտական գործողությունների համար չօգտագործվող և հակառակորդի գնդակոծման դեպքեր ունեցող սահմանամերձ համայնքներում 2014-ի օգոստոսի 1-ի դրությամբ հաշվառված անձինք:
Սակայն գործող կարգավորումներով պարտադիր ժամկետային զինծառայության զորակոչված անձինք բնակչության պետական ռեգիստրի հաշվառումից դուրս գալու պատճառով չեն կարողանում իրացնել իրենց այս իրավունքը: Ուստի նախագծով առաջարկվում է այդ անձանց համար սահմանել դրույթ՝ ավանդի ստացումից օգտվելու իրավունքի համար: Այս ծրագրի համար նախատեսվել է 1,2 մլրդ դրամ»,- ասաց Բաթոյանը:
Նմանատիպ նյութեր
1267 դիտում
20:29 23-05-2024
2024 թվականի ապրիլը դարձավ ամենատաքը և ամենաչորը` սկսած 1935 թվականից
2935 դիտում
19:53 06-05-2016
Հրապարակվել է Բեռլինի մասին` 1936 թվականին նկարահանված տեսանյութ
5398 դիտում
11:44 12-12-2016
1936 թ․-ին Մոսկվա կինոթատրոնի բացման օրը ցուցադրվել է առաջին հայկական ձայնային ֆիլմը՝ «Պեպո»-ն
Այս բաժնից
715 դիտում
18:40 31-01-2025
Հովիկ Աղազարյանը ներկայացնում է նորաստեղծ կուսակցության կանոնադրությունը
616 դիտում
18:28 31-01-2025
Սաուդյան Արաբիայի արքայազնը հայտնել է Հայաստանում սոցիալական զարգացման ծրագրերի ֆինանսավորման որոշման մասին
520 դիտում
18:04 31-01-2025
էկոնոմիկայի նախարարն ընդունել է Բրյուսելի համաշխարհային համտես-մրցույթի տնօրենին