211652_close_icon
views-count1565 դիտում article-date 16:13 12-02-2020

ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվեց

Ոստիկանության ԱՎՎ աշխատակիցները, Դավիթաշենի բաժանմունքի ՔՀ խմբի ծառայողների հետ համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, փետրվարի 11-ին, ժամը 13.20-ին, Դավիթաշենի 4-րդ թաղամասից բերման են ենթարկել 61-ամյա Գևորգ Մ.-ին, որը 2019 թ. նոյեմբերի 1-ից հետախուզվում էր ՌԴ Կաբարդինո-Բալկարիայի ՆԳՆ կողմից՝ ՌԴ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի (Պոռնոգրաֆիկ նյութեր տարածելը) մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր