211652_close_icon
views-count10167 դիտում article-date 21:24 11-02-2020

Ըմբշամարտի ԵԱ. Արթուր Ալեքսանյանը ջախջախելով հասավ եզրափակիչ

Հռոմում ընթացող Եվրոպայի առաջնությունում 97 կգ քաշային օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանին ոսկե մեդալից արդեն մեկ քայլ է բաժանում, հայտնում է [url=https://armsport.am/2020/02/11/%d5%a8%d5%b4%d5%a2%d5%b7%d5%a1%d5%b4%d5%a1%d6%80%d5%bf%d5%ab-%d5%a5%d5%a1-%d5%b3%d5%a5%d6%80%d5%b4%d5%a1%d5%af-%d5%a1%d6%80%d5%bb%d5%a8-%d5%b9%d5%b6%d5%af%d5%a1%d5%bf%d5%a5%d6%81-%d5%b4%d6%80%d6%81/]Armsport.am[/url]-ը: Կիսաեզրափակչում Ալեքսանյանը 8-1 հաշվով հաղթեց ֆին Կուոսմանենին՝ ոչ մի հնարավորություն չտալով մրցակցին ու դուրս եկավ եզրափակիչ, որտեղ ոսկե մեդալը կվիճարկի Գոլովին-Խախելաշվիլի զույգի հաղթողի հետ: Առաջին խաղափուլից հետո հաշիվը 7-0 էր: Երկրորդում մրցակիցը պարտերից չկարողացավ գլորել մեր չեմպիոնին, իսկ Արթուրը մեկ միավոր վաստակեց ու հաղթեց ընդհանուր 8-1 հաշվով: Հիշեցնենք, որ Քառորդ եզրափակչում Ալեքսանյանը 2 րոպեում, 9-0 հաշվով հաղթեց բուլղարացի Կիրիլ Միլենով Միլովին, որը 2018 թ-ի ԱԱ փոխչեմպիոնն է, իսկ 1/8 եզրափակչում 7:1 հաշվով առավելության էր հասել թուրք Ջենք Իլդեմի նկատմամբ:

Նմանատիպ նյութեր