211652_close_icon
views-count1699 դիտում article-date 19:48 11-02-2020

ՍԱՏՄ մարզային կենտրոնների մասնագետներն արդեն սկսել են հանդիպումներն ու իրազեկման աշխատանքները խոշորացված համայնքների վարչական պատասխանատուների հետ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մարզային կենտրոնների մասնագետներն արդեն մի քանի օր է սկսել են հանդիպումներն ու իրազեկման աշխատանքները սպանդանոցային գործունեություն ծավալող կամ դրանով հետաքրքրված անձանց, խոշոր ֆերմերային տնտեսություն ունեցողների, անասնաբույժների և խոշորացված համայնքների վարչական պատասխանատուների հետ։ Հանդիպումների ժամանակ ներկայացվում են սպանդանոցային գործունեություն սկսելու համար անհրաժեշտ քայլերի ուղեցույցը, սպանդանոցների կառուցմանն ուղղված պետական աջակցության ծրագրի պայմանները, սպանդանոցներին ներկայացվող պահանջները: Խոսվում է նաև սպանդանոցային մորթի առավելությունների, միս-մսեղիքի անվտանգությունը հավաստող ձև 5 անասնաբուժական ուղեկցող փաստաթղթի տրամադրման կարգի մասին: Իրազեկման աշխատանքները շարունակական են: [b] Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին Աղբյուրը՝ snund.am[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 12+
12+

Նմանատիպ նյութեր