Կենտրոնական բանկը սահմանել է նոր փոխարժեքներ
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ փետրվարի 10-ին, կազմել է 479.05 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.07 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 522.74 դրամ (նվազել է 1.74 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 619.60 դրամ (աճել է 1.05 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.50 դրամ (աճել է 0.01 դրամով)։