211652_close_icon
views-count7019 դիտում article-date 16:17 11-02-2020

Գեղամ Գևորգյանի, փոքրոգության և կոռուպցիայի մասին

Դեկտեմբերի 10-ին, երբ «Հրապարակ» օրաթերթում լույս տեսավ Կարեն Հեքիմյանի «Կոռուպցիան հենց այսպես է լինում» հոդվածը (https://hraparak.am/post/0deb886182e968da2acb304dd12a415f… ), ԵՊՀ ռեկտորի ժ.պ. Գեղամ Գևորգյանն ինձ կանչեց իր սենյակ և պարզաբանում ուզեց, թե ինչու է իմ ստորաբաժանման աշխատակիցը նման հոդված գրել։ Ես պատասխանեցի, որ մենք ապրում ենք ազատ երկրում, և յուրաքանչյուր մարդ խոսքի իրավունք ունի, ինչին պարոն Գևորգյանը արձագանքեց. «Հասկանո՞ւմ ես, չէ՞, որ հեռակայի փողից մյուս տարի կզրկվես»։ Ասացի՝ «Ի՞նչ հեռակա. ես հեռակայում ժամեր չունեմ»։ Պարոն Գեղամ Գևորգյանն ասաց, որ այդ փողը ռեկտորի նվերն է, որին ես արժանի չեմ։ Ես, ճիշտն ասած, շատ լուրջ չվերաբերվեցի այս երկխոսությանը՝ մտածելով, որ ռեկտորի ժ.պ.-ն դյուրաբորբոք մարդ է, գուցե մի բան ավել ասաց (այդպիսի բազմաթիվ օրինակներ եղել են և կան)։ Այս տարվա հունվարի սկզբին, սակայն, պարզվեց, որ «Հրապարակ» օրաթերթն այլևս ԵՊՀ բաժանորդագրությունների ցուցակում չէ, իսկ հունվարի աշխատավարձը ստանալիս հասկացա, որ աշխատավարձիցս 70000 դրամ պակասել է։ Մի քիչ «բզբզալուց» հետո հայտնաբերեցի, որ ԵՊՀ տարեկան բյուջեում հատուկ կետ կա («ԵՊՀ հեռակա ուսուցման վարձավճարներից վարչական ծախսերի համար նախատեսված գումարի բաշխում»), որով 85 հոգու համար տարեկան նախատեսվում է մոտ 70 միլիոն դրամ փող։ Հատկանշական է, որ ռեկտորի կողմից նվեր ստացողների ցուցակը գլխավորում է հենց ինքը՝ ռեկտորը։ Ոչ մի չափորոշիչ կամ հիմնավորում չկա, թե ինչու է հենց այս մարդն այսքան լրավճար ստանում։ Կիրակի էլ՝ Տերյանի ծննդյան օրը, Պանթեոնում պատահաբար իմացա, որ իմ դասավանդած դասընթացը՝ «Վահան Տերյանը և հայ գրականությունը», հանվել է Հայ բանասիրության ֆակուլտետի մագիստրատուրայի ծրագրից։ Հետևությունները թողնում եմ ձեզ։ [url=https://www.facebook.com/gevorget/posts/3183615178335008?_rdc=1&_rdr]Գևորգ Էմին-Տերյան[/url]

Նմանատիպ նյութեր