211652_close_icon
views-count17000 դիտում article-date 12:44 11-02-2020

Ակնհայտ շահերի բախում «Գաղափարից մինչև բիզնես դրամաշնորհ» մրցույթում

«2020 թվականի Հունվարի 5-ին Բարձր Տեխնոլոգիաների Արդյունաբերության Նախարարությունը [url=https://hti.am/pages.php?lang=1&id=7500&page_name=news#]հայտարարեց դրամաշնորհային մրցույթ[/url]։ Անձամբ ինձ համար այս լուրը շատ ուրախալի էր, որովհետև բազմիցս խոսվել է առաջատար տեխնոլոգիաների ոլորտին պետական շոշափելի աջակցության պակասի մասին (7 x 2.5 միլիոն դրամը, իհարկե, շատ փոքր գումար է, բայց ամեն դեպքում լուրը ուրախալի էր)։ Սակայն ուրախությունս երկար չտևեց։ Ինգա Վարդանյանի ֆեյսբուքյան էջում հետևյալ լուսանկարը տեսնելուց հետո, մոտս հիմնավոր կասկածներ առաջացան հանձնաժողովի անդամների անաչառ լինելու մասին։ (Գլխավոր լուսանկարը՝ Ինգա Վարդանյանի ֆեյսբուքյան էջից, 23 Հունվարի, 2020թ․) Հարցումներ չեմ ուղարկել ոչ մի տեղ, սակայն համադրելով նախարարության և ֆեյսբուքյան ընկերներիս տարբեր գրառումներ՝ պարզ է դառնում, որ հանձնաժողովում ընդգրկված են եղել հետևյալ մարդիկ՝ [url=https://www.facebook.com/victoria.poghosyan]Վիկտորիա Պողոսյան[/url] [url=https://www.facebook.com/ashot.arzumanyan]Աշոտ Արզումանյան[/url] [url=https://www.facebook.com/gevorg.poghosyan.355]Գևորգ Պողոսյան[/url] [url=https://www.facebook.com/ruzanna.safaryan.5]Ռուզաննա Սաֆարյան[/url] [url=https://www.facebook.com/gor.vardanyan]Գոռ Վարդանյան[/url] [url=https://www.facebook.com/hrant.khachatrian]Հրանտ Խաչատրյան[/url] [url=https://www.facebook.com/marianna.virabyan]Մարիաննա Վիրաբյան[/url] [url=https://www.facebook.com/amalya.mkhitaryan.3]Ամալյա Մխիթարյան[/url] ԵՎ հաղթող են ճանաչվել հետևյալ թիմերը՝ Expper Technologies 3dzook PinoKIT InvestigatoRobot SmLas Bridge 42 (Gate42 Project) NanoEnergy Solar cells [url=http://www.bsc.am/ru/news/summary-of-the-idea-to-business-grant-competition.html]Աղբյուրը[/url] Ներկայացնեմ փաստեր, որոնցից պարզ է դառնում, որ կա ակնհայտ շահերի բախում։ [b]Շահերի բախում #1 [/b] Հաղթող թիմ – Expper Technologies Հանձնաժողովի անդամ – Աշոտ Արզումանյան Աշոտ Արզումանյանը հանդիսանում է smartgate.vc վենչուրային[url=https://www.smartgate.vc/team-and-approach] հիմնադրամի գործընկեր[/url], որը ներդրում է արել [url=https://www.smartgate.vc/single-post/2019/12/24/Expper-Technologies-raises-a-round-led-by-SmartGateVC---2020-pilots-in-California-and-Massachusetts]Expper Technologies[/url] ընկերությունում։ Այսինքն` նա ունի ուղիղ բիզնես շահ Expper Technologies֊ին հաղթող դարձնելու մեջ (Ներդրումային փուլի մասին [url=https://www.smartgate.vc/single-post/2019/12/24/Expper-Technologies-raises-a-round-led-by-SmartGateVC---2020-pilots-in-California-and-Massachusetts]հայտարարությունը[/url]): Աշոտ Արզումանյանի ֆեյսբուքյան [url=https://www.facebook.com/ashot.arzumanyan/posts/10157726398588956]գրառումը[/url] [b]Շահերի բախում #2 [/b] Հանձնաժողովի անդամ – Ռուզաննա Սաֆարյան Ռուզաննա Սաֆարյանը հանդիսանում է Project Manager, ImpactAIM Venture Accelerator-ում (ImpactAim Accelerator Lead)։ Expper Technologies-ը, ի թիվս այլ սարսափների մասնակցել է [url=https://impactaim.com/ventures]Ռուզաննա Սաֆարյանի ղեկավարած աքսելերացիոն ծրագրին[/url]։ Հետևաբար այստեղ կա ակնհայտ շահերի բախում, քանի որ Ռուզաննայի շահերից է բխում ImpactAIM յուրաքանչյուր ստարտափի հաջողության հասնելը։ Ռուզաննա Սաֆարյանի ֆեյսբուքյան [url=https://www.facebook.com/ruzanna.safaryan.5/posts/10217308607999642]գրառումը[/url] [b]Շահերի բախում #3 [/b] Հաղթող թիմ – [url=https://www.gate42.org/]Bridge 42[/url] (gate42.org project) Հանձնաժողովի անդամ – Աշոտ Արզումանյան Աշոտ Արզումանյանը հանդիսանում է [url=https://www.smartgate.vc/team-and-approach]smartgate.vc [/url]վենչուրային հիմնադրամի գործընկեր։ smartgate.vc֊ն ունի մի քանի նախաձեռնություններ և պրոյեկտներ, որոնցից մեկն էլ Gate42-ն է։ Gate42֊ի խորհրդի անդամներից է (Board Member) smartgate.vc֊ի մյուս գործընկեր [url=https://www.linkedin.com/authwall?trk=bf&trkInfo=AQEgH76voNhInQAAAXAzdaGAnKUkFPgzKdJviuRUAUTwf8I7AnkcTEy3VRtvn44LW3uPkRAiChOKzgMLAGbBEwJuixUnfhvqWYj2O1dCXjggTM34CLpckTCCn5xuQB_Bc4sLLiE=&originalReferer=&sessionRedirect=https%3A%2F%2Fwww.linkedin.com%2Fin%2Fvazgen-hakobjanyan-a09ba52]Վազգեն Հակոբջանյանը[/url] [url=https://www.smartgate.vc/expertise]Մեջբերում [/url]smartgate.vc֊ի կայքից Gate42 Quantum Computing Research Lab is an initiative of SmartGateVC. Իսկ հաղթող «Bridge 42»-ը հանդիսանում է Gate42֊ի պրոյեկտ ([url=https://www.facebook.com/gate42qc/posts/2394534484190281]տե՛ս իրենց իսկ գրառումը[/url])։ gate42.org֊ում գրված է, որ նրանց գործընկերն են – YerevaNN և SmartgateVC։ Վազգեն Հակոբջանյանը խորհրդի անդամ է նաև YerevaNN-ում, որտեղ խորհրդի անդամ է նաև Գոռ Վարդանյանը (հանձնաժողովի անդամ) և որտեղ աշխատում է նաև Հրանտ Խաչատրյանը (հանձնաժողովի անդամ): Այստեղ առկա է ուղղակի շահ և կանխակալ վերաբերմունքի բոլոր նախադրյալները։ [b]Շահերի բախում #4 [/b] Հաղթող թիմ – 3dzook Հանձնաժողովի անդամ – Աշոտ Արզումանյան Ինչպես արդեն նշեցի, Աշոտ Արզումանյանը հանդիսանում է [url=https://www.smartgate.vc/team-and-approach]smartgate.vc[/url] վենչուրային հիմնադրամի գործընկեր, որի գործընկեր է նաև Վազգեն Հակոբջանյանը։ Վազգեն Հակոբջանյանը հանդիսանում է 3dzook թիմի անդամ (աղբյուրը՝[url=https://itel.am/en/news/10938] itel.am[/url]): Այստեղ նույնպես կա ուղղակի շահ։ Մեջբերում itel.am կայքից․ 3 DZUK team consists of 5 people: artists Agata Badalyan and Hasmik Minasyan, AI expert Abel Ghazinyan, consultant and AI expert Vazgen Hakobjanyan, and marketing specialist Irina Mryan. [b]Շահերի բախում #5 [/b] Հաղթող թիմ – InvestigatoRobot Հանձնաժողովի անդամ – Ամալյա Մխիթարյան [img]https://st0.shamshyan.com/editor/0671354001581411463206761.png[/img] Նկարում՝ հանձնաժողովի անդամ Ամալյա Մխիթարյանը հաղթող թիմի Ամալյա Մխիթարյանը հանդիսանում է ANEL լաբորատորիաների ղեկավար (Աղբյուրը՝ [url=https://www.facebook.com/amalya.mkhitaryan.3]Ամալյա Մխիթարյանի ֆեյսբուքյան էջ[/url])։ Իսկ հաղթող InvestigatoRobot-ը ANEL֊ի SFI [url=http://anel.am/InnoCENS_BIC]թիմի պրոյեկտ[/url]։ Մեկնաբանությունները թողնում եմ ձեզ։ Տիգրան Պետրոսյանի [url=https://www.facebook.com/tigran.maestro?fref=search&__tn__=%2Cd%2CP-R&eid=ARCbYS9df-cmyuCCutcG1rTtRPFhkWJNKNkWzJU2P1TmdvU_fdrQLhBXRmSTi8PNEz97iB_8pV2KDAXR]ֆեյսբուքյան էջ[/url]

Նմանատիպ նյութեր