10211 դիտում
18:17 05-01-2020
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը սկսում է «Գաղափարից մինչև բիզնես» ծրագիրը
Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը սկսում է «Գաղափարից մինչև բիզնես» դրամաշնորհների ծրագիրը։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության պաշտոնական կայքը։
Դրամաշնորհը նպատակ ունի աջակցելու տեխնոլոգիական ոլորտի զարգացմանն ուղղված բեկումնային գաղափարների կյանքի կոչմանը, նոր լուծումների բացահայտմանը, նորարարության զարգացմանը և առևտրայնացման գործընթացներին՝ խթանելով համագործակցությունը հետազոտական խմբերի և կենտրոնների միջև։
Դրամաշնորհային գումարը յուրաքանչյուր նախաձեռնության համար կազմում է 2.500.000 ՀՀ դրամ։
Բացի հաղթող թիմերին տրամադրվող ուղղակի ֆինանսավորումից, գործունեության ծավալման ընթացքում նրանք կստանան նաև մասնագիտական խորհրդատվություն։ Ներկայացվող ծրագրի առավելագույն տևողությունը 12 ամիս է:
Մրցույթին կարող են մասնակցել՝
-Արհեստական բանականության, տվյալագիտության, կիբեռանվտանգության, ռոբոտաշինության, նանոտեխնոլոգիաների և այլ ոլորտում գործունեություն ծավալող խմբերը, ընկերությունները և կազմակեպությունները:
-Խմբերի, ընկերությունների և կազմակերպությունների ղեկավարները պետք է լինեն 18 տարին լրացած ՀՀ քաղաքացիներ:
-Առկայության դեպքում՝ անհրաժեշտ է ներկայացնել նախկինում ստացած դրամաշնորհների ցանկը:
-Եզրափակիչ փուլ անցած թիմերը պետք է անձամբ մասնակցեն մրցանակաբաշխության արարողությանը: Թիմին պետք է ներկայացնի թիմի ղեկավարը: Մրցանակը կհանձնվի միայն թիմի ղեկավարին:
-Յուրաքանչյուր թիմ կարող է մասնակցել մրցույթին միայն մեկ ծրագրով։
-Մրցույթում հաղթած խմբերը պարտավորվում են մեկ ամսվա ընթացքում գրանցվել որպես իրավաբանական անձ (ՍՊԸ, ՓԲԸ):
Հայտերն ընդունվում են մինչև 2020թ․ հունվարի 13-ը։
Նմանատիպ նյութեր
1157 դիտում
15:56 15-12-2014
«Հիմնի՛ր քո սթարթափը՝ գաղափարից դեպի մեծ բիզնես. քայլ առաջին». կֆինանսավորվեն երիտասարդների բիզնես առաջարկները
962 դիտում
19:10 10-04-2020
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հայտարարություն է տարածել
Այս բաժնից
3055 դիտում
15:33 24-11-2024
Բուքինգեմյան պալատը կփակվի վերանորոգման նպատակով
2857 դիտում
11:19 23-11-2024
Պլիսկայում մեր հայրենակից Կարեն Ալեքսանյանի ջանքերով կառուցվել է «Կիրլիցիայի բակ» համալիր