211652_close_icon
views-count1366 դիտում article-date 11:50 11-02-2020

Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում

Փետրվարի 10-ին, ժամը 10.30-ի սահմաններում, Ապարան քաղաքի Գ. Նժդեհի և Գայի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «ԳԱԶել» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «ԳԱԶել»-ի 30-ամյա վարորդը և 30-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Փետրվարի 10-ին, ժամը 13.30-ի սահմաններում, Ստեփանավանում «ԳԱԶ- 31105-120» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է. 33-ամյա վարորդը դիմել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Փետրվարի 10-ին, ժամը 15.40-ի սահմաններում, Բալահովիտ-Աբովյան ճանապարհին իրար են բախվել «ՎԱԶ-2110» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2110-ի» 40-ամյա վարորդը և «Օպելի» 39-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Փետրվարի 10-ին, ժամը 21.00-ի սահմաններում, Երևան-Սևան-Իջևան-Ադրբեջանի սահման ճանապարհի 138-րդ կմ-ին «Նիսան» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ծառին. 27-ամյա վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր