211652_close_icon
views-count5606 դիտում article-date 17:46 09-02-2020

Շենգավիթի թաղապետը պարզաբանել է ոստիկաններին հրավիրելու տարօրինակ միջադեպը

Շենգավիթի թաղապետ Ռազմիկ Մկրտչյանը ֆեյսբուքյան էջում պարզաբանել է օրերս տեղի ունեցած տարօրինակ [url=https://shamshyan.com/hy/article/2020/02/09/1147005/]միջադեպը[/url]՝ գրելով «Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի ենթակայությամբ գործում է 21 մանկապարտեզ: Դրանցում իրականացվող հսկողական գործառույթում առանձնահատուկ կարևորություն ունեն երեխաներին տրվող սննդամթերքի քանակի, որակի, անվտանգության պահպանման հարցերը: Տվյալ խնդրի շրջանակներում ակնադիտական ուսումնասիրությամբ ակնհայտ է դարձել, որ որոշ մանկապարտեզների սննդամթերքի մուտքի և ելքի հաշվառման գրանցամատյաններում առկա են գրառումների վերափոխումներ: Ուստի այդ, ինչպես նաև մյուս մանկապարտեզների գրանցամատյանները փորձաքննության ենթարկելու համար պետք էր ապահովել իրավական ընթացակարգ, ինչի անհրաժեշտութունն ի հայտ է եկել միայն այն ժամանակ, երբ արդեն իսկ տնօրենները մասնակցում էին նախապես պլանավորված և արդեն մեկնարկած խորհրդակցությանը (փետրվարի 7-ին): Այդ ժամանակ տնօրեններին առաջարկվել է բերել տալ գրանցամատյանները, ինչից հետո իրավապահ մարմինների ներկայացուցիչներն իրականացրել են իրենց գործառույթներից բխող օպերատիվ գործողություններ: Գրանցամատյանները համապատասխան արձանագրությամբ, սահմանված կարգով տարվել են ուսումնասիրության: Ընդգծելով խնդրի կարևորությունը՝ ևս մեկ անգամ հավաստում ենք նախադպրոցական կրթության և դաստիարակության ոլորտում ծառայությունների որակի բարձրացմանն ուղղված մեր ջանքերի հաստատակամությունը, մանկապարտեզների տնօրենների և աշխատակիցների հետ հարաբերությունները դիտարկվում են գործընկերային մթնոլորտում՝ ուղղված մեկ համընդհանուր նպատակին, ինչը պետք է բացառի կասկածը, առավել ևս ակամա կամ միտումնավոր անճշտությունները: Համայնքային մանկապարտեզներ հաճախող մեր երեխաները միայն և բացառապես որակյալ սննդամթերք պետք է ստանան և, ընդհանրապես, բնակչությանը որակյալ ծառայություն մատուցելը մեր գերխնդիրն է»,- գրել է նա:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր