Հայտնի դերասան Ջեկի Չանը 1 միլիոն յուանի պարգևատրում է խոստացել կորոնավիրուսի դեմ դեղամիջոցի համար
Չինական ծագումով հանրահայտ դերասան Ջեկի Չանը պարգևատրում է խոստացել կորոնավիրուսի դեմ արդյունավետ դեղամիջոցի համար։
Նա Weibo սոցիալական ցանցում գրել է, որ պատրաստ է 1 միլիոն յուան (143 000 դոլար) վճարել, եթե որևէ մեկը նման դեղամիջոց ներկայացնի, հայտնում է [url=https://ria.ru/20200209/1564448396.html?fbclid=IwAR2Y1bFqZ30cT2s_zOpriT40Y0R7JqBMXwDs1lOqILkjVJ7XCImPBNiuVBs]РИА Новости[/url]-ն:
«Այստեղ գումարը չէ կարևորը: Ես չեմ ցանկանում երբևէ լեփլեցուն փողոցները տեսնել դատարկ: Իմ հայրենակիցները պետք է վայելեն կյանքը, այլ ոչ թե պայքարեն վիրուսի դեմ մինչև մահ»,- ասել է դերասանը: