62-ամյա Ջեկի Չանը «Օսկար» է ստացել
Չինացի հայտնի դերասան Ջեկի Չանը կինեմատոգրաֆիայում ունեցած ավանդի համար արժանացել է «Օսկար» մրցանակի: Այս մասին հայտնում է Эхо Москвы ռադիոլրատվականը:
«Օսկարի» մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել Լոս Անջելեսում, որի ժամանակ 62-ամյա դերասանը հայտնել է, որ չնայած իր երկարատև կարիերային՝ նա չէր սպասում, որ կարժանանա նման հեղինակավոր մրցանակի:
Հիշեցնենք, որ դերասանը նկարահանվել է բազմաթիվ ֆիլմերում: Աշխարհի ամենաբարձր վարձատրվող դերասանների վարկանիշային աղյուսակում Ջեկի Չանը զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը. նրա տարեկան եկամուտը հասնում է 61 մլն դոլարի: