5673 դիտում
13:14 09-02-2020
Էրդողանը Սիրիայում կանգնած է դժվար երկընտրանքի առջև
Օրերս Սիրիայի կառավարական ուժերը գրավեցին Իդլիբի շրջանի Սարաղեփ քաղաքը: Այստեղ ընթացել են կատաղի մարտեր: Անկարան նախազգուշացրել է Դամասկոսին ՝ կոչ անելով դադարեցնել ռազմական հարձակումը, գրում է [url=https://www.amerikayidzayn.com/a/5278640.html]Ամերիկայի Ձայնը[/url]:
Սարաղեփի շրջակայքում թուրքական զորքերն ունեն 4 դիտարկման կետեր, որոնք հիմնվել են Մոսկվայի ու Անկարայի միջև համաձայնության արդյունքում: Թուրքիան խոստանում է պատժիչ գործողություններ, եթե թուրք զինվորականները ենթարկվեն հարձակման:
Անկարան բացառում է իր զորքերի դուրս բերումը այս հենակետերից: Ըստ վերլուծաբանների սակայն ռազմավարական առումով թուրքական զինուժը գտնվում է բավականին խոցելի դիրքերում:
Բացի այդ, Էրդողանը երկրի ներսում ենթարվում է ճնշման Սիրիայի հարցում իր դիրքորոշման փոփոխության համար:
Ընդդիմությունը կոչ է անում նախագահին վերանայել սիրիական ռեժիմի փոփոխության քաղաքականությունը և դադարեցնել օժանդակությունը ընդդիմադիր զինյալներին՝ ապավինելով դիվանագիտությանը ճգնաժամի կարգավորման համար: Վերլուծաբանների կարծիքով, սակայն, Սիրիայի հակամարտության հարցում Էրդողանի ի սկզբանե որդեգրած քաղաքականությունը դժվարեցնում է դիրքրոշման որևէ փոփոխություն:
Մոսկվան իր հերթին ևս ջանքեր է գործադրում Անկարայի ու Դամասկոսի միջև հարաբերությունների նորմալացման ուղղությամբ՝ ձգտելով այսպիսով կայունացնել իրավիճակը Սիրիայում և ամրապնդել իր դաշնակից Ասադի դիրքերը:
ԱՄՆ իր հերթին աջակցում է Թուրքիային: Սիրիայի հարցում ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ դեսպան Ջեյմս Ջեֆրին ընդգծում է, որ Վաշինգտոնն իր աջակցությունն է հայտնում Անկարայի ջանքերին Սիրիայում՝ ուղղված թուրքական հենակետերի ամրապնդմանը:
Ըստ դեսպանի, ԱՄՆ ցանկանում է վստահ լինել, որ իր ՆԱՏՕ դաշնակից Թուրքիայի զինվորականների անվտանգությունն այնտեղ լիովին ապահովված է: Դրա հետ մեկտեղ սակայն, դեսպանը բացառել է ռազմական որևէ ներգրավվածություն Վաշինգտոնի կողմից:
Եթե Իդլիբում ռազմական գործողությունները շարունակվեն, Թուրքիան առերեսվում է երկընտրանքին՝ կամ գնալ ուղիղ ռազմական բախման Դամասկոսի հետ, կամ էլ վերանայել դիրքրոշումը և փորձել հաշտության հասնել Ասադի ռեժիմի հետ, որին մի քանի տարի է Անկարան ցանկանում էր հեռացնել իշխանությունից:
Նմանատիպ նյութեր
1365 դիտում
09:52 19-06-2014
«Արմավիայի» նախկին աշխատակիցների մի մասը կանգնած է երկընտրանքի առջև․ Ժողովուրդ
4213 դիտում
10:29 24-05-2016
Բալասանյանը նորից կանգնած է ճակատի «գիրը» փոխելու երկընտրանքի առջև. «Իրատես de facto»
1645 դիտում
10:25 29-10-2023
Բաքվի բռնապետը կանգնած է բարդ երկընտրանքի առջև՝ սատարել դաշնակցին, թե՞ «եղբորը»․ Վարդան Ոսկանյան
Այս բաժնից
937 դիտում
20:10 24-12-2024
Սաակաշվիլիի կալանքը երկարաձգվել է սահմանի հատման գործով
862 դիտում
19:15 24-12-2024
Հութիները հայտարարել են Թել Ավիվի վրա հիպերձայնային հրթիռային հարձակման մասին
1000 դիտում
18:25 24-12-2024
Էրդողանը և Ալիևն անդրադարձել են Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացին