Հայազգի սոպրանո Ռուզան Մանթաշյանն ադրբեջանցի տենորի հետ կապված սկանդալից հետո ելույթ է ունեցել Դրեզդենի փառատոնում. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Tert.am
Հայազգի օպերային երգչուհի Ռուզան Մանթաշյանը նախօրեին ելույթ է ունեցել Դրեզդենում անցկացվող The Semper Opera Ball փառատոնում: Նրա ելույթի տեսանյութը հրապարակել է Սաքսոնիայի հանրային հեռուստառադիոհեռարձակող ընկերությունը, հայտնում է [url=https://www.tert.am/am/news/2020/02/08/mantashian/3205909]Tert.am[/url]-ը:
Ռուզան Մանթաշյանը կատարել է Պյոտր Չայկովսկու «Եվգենի Օնեգին» օպերայի Տատյանայի արիան:
Հիշեցնենք, որ հունվարին հաղորդվում էր, որ ադրբեջանցի տենոր Յուսիֆ Էյվազովը հրաժարվել է միևնույն բեմում ելույթ ունենալ հայազգի սոպրանոյի հետ, որից հետո նրա ելույթը փառատոնի ժամանակ հարցականի տակ էր դրվել:
Ադրբեջանցի տենորը ևս մասնակցել է փառատոնին: