211652_close_icon
views-count9775 դիտում article-date 22:32 07-02-2020

ՃՈ ուժեղացված ծառայություն Երևանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Փետրվարի 5-ի ուշ երեկոյան ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի, ճանապարհային ոստիկանության առաջին սպայական գումարտակի և ուղեկցող հատուկ վաշտի ծառայողները Երևանում իրականացրին ուժեղացված ծառայություն։ Արդյունքում ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածք տեղափոխվեց 14 մեքենա։ Վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ կազմվեցին 8 վարորդի նկատմամբ, որոնք մեքենան վարում էին ժամկետ անց ԱՊՊԱ պայմանագրով, 3 մեքենայի առջևի հողմապակիները թաղանթապատ էին, 8 տրանսպորտային միջոց էլ գտնվում էր հետախուզման մեջ։ Ուժեղացված ծառայության ընթացքում հայտնաբերվեց նաև ոչ սթափ վիճակում գտնվող 3 վարորդ։ Նրանցից մեկը չուներ վարորդական վկայական և չէր ենթարկվում ճանապարհային ոստիկանների օրինական պահանջներին։ Ճանապարհային ոստիկանները վարորդին բերման ենթարկեցին ոստիկանության տարածքային բաժին։ Նախապատրաստված նյութերն ուղարկվել են դատախազություն։ [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր