211652_close_icon
views-count38854 դիտում article-date 22:10 05-02-2020

Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. վրացական համարանիշներով DAF-ը կողաշրջվել է. ճանապարհը եղել է անցանելի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ փետրվարի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 11:00-ի սահմաններում Երևան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհի 156-րդ կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, կողաշրջվել է Վրաստանի Հանրապետության քաղաքացու կողմից վարած DAF մակնիշի DL 504 LD համարանիշի բեռնատարը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 3-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Լյուդվիգ Ղանդիլյանի գլխավորությամբ: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Դավիթ Ասատրյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ճանապարհը եղել է անցանելի, տեղի ճանշինականները ժամանակին կատարել են ճանապարհը մերկասառույցից մաքրելու և այն մշակելու աշխատանքներ: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Հարություն Համբարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 11+
11+

Նմանատիպ նյութեր