211652_close_icon
views-count1718 դիտում article-date 22:38 05-02-2020

Մխիթար Հայրապետյանը հյուրընկալել է ՄԱԿ ՓՀԳ ներկայացուցիչ Աննա-Կարին Օստին

ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի ներկայացուցիչ Աննա-Կարին Օստն այսօր Ազգային ժողովում այցելել է գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանին: Հայրապետյանը, ողջունելով հյուրին, նշել է, որ վերջին անգամ հանդիպել են, երբ դեռ նախարար եղած ժամանակ նոր էր վերադարձել Մերձավոր Արևելք՝ Սիրիա և Լիբանան կատարած այցից: Մխիթար Հայրապետյանը Աննա-Կարին Օստին է ներկայացրել վերջին մեկ տարվա ընթացքում հանձնաժողովի կատարած աշխատանքը, օրենսդրական բարեփոխումների ընթացքը՝ ժողովրդավարության կայացման գործընթացների լույսի ներքո: Հատուկ անդրադարձ է կատարվել «Հայրենադարձության մասին» օրենքի նախագծին, որն ակնկալվում է դնել շրջանառության հաջորդ` աշնանային նստաշրջանին: Տիկին Օստը ներկայացրել է իրենց գրասենյակի կողմից կատարված աշխատանքը, մասնավորապես, կրթության և երիտասարդության ոլորտներում: Քննարկվել են սիրիահայերին առնչվող, ինչպես նաև հանձնաժողովի ենթակայության տակ գտնվող ոլորտներին առնչվող մի շարք այլ հարցեր: [b]ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ[/b]

Նմանատիպ նյութեր